Այս էջը հաստատված է

Այստեղի երիտասարդների մեջ, ճշմարիտը խոստովանած, շնորհքով մեկը չկա։

— Ինձ կու ջոկեիք էլի՜,— կատակեց դարձյալ Մարկ Իվանիչր, որ այժմ տարած քարերն էր համարում։

Դահլիճում նորեն ծիծաղ բարձրացավ։

— Չեք կարող երևակայել թե ո՞րքան ուրախ եմ։ Դուք, իհարկե, կկառավարեք մեր պարերը։ Այժմ արդնն պարահանդեսը կլինի իսկական պարահանդես։

— Իսկ եթե ես խնդրեի, որ ինձ ազատեք այդ պաշտոնից։

— Եվ ոչ մի խոսք այդ մասին,— հարեց օրիորդը վճռաբար։

— Այո', այո , ոչ մի խոսք. դուք հրաշալի dirigetir եք, դուք չի պիտի մերժեք,— խոսեցին այս ու այն կողմից Ադելինայի ընկերուհիները։

— Բան է, թե վուր Պիոտր Կիրիլիչը իրիկվան ատկազ արավ, ես հազիր եմ, ձիգ էնենց լազաթով պար ածիմ, որ տսիք— մաշալլա, Մարկ Իվանիչ...— զվարճախոսեց Ադելինայի հայրը և ծիծաղը նորից ընդհանրացավ։

Ցերեկվա երրորդ ժամին Կամսարյանների հյուրերը հետզհետե հավաքվում էին Վարանցովի պարկը, որ գտնվում էր Բորժոմի գեղեցկությունը կազմող անտառապատ բարձունքներից մեկի վրա։ Գեղուղեշ ծառերի հաճելի հովանու տակ բացված էր ընդարձակ սեղան՝ զարդարված կանաչով, ծաղկեփնջերով և հարուստ ակրատի բազմատեսակությամբ։

Ճաշը նշանակված էր սովորականից վաղ, որպեսզի երեկույթ կազմող օրիորդները թե հացկերույթին մասնակցեին և թե՛ ժամանակ ունենային հանդեսի համար պատրաստվելու։

Ընտիր խորտիկները և ընտրելագույն գինին, միացած ընտիր երաժշտության հետ, որի արձագանքը թնդում էր անտառի հեռավոր ծմակներում, շուտով ստեղծեցին Վարանցովի պարկում էպիկուրյան հայացքների երկրպագու մի ամբոխ, հարած երկու զատ, բայց միմյանց հետ սերտ կապ ունեցող տեսությանը։