Այս էջը հաստատված է


Բոլորը միաասին
Բայց երանի անանց լիներ այս գարուն,
Եվ ծաղիկներ միշտ փթթեին անթառամ,
Եվ խաղաղ կյանք մեր ազդակյաց համարյուն՝
Երկար ամոք՝ բաշխեր երկին բարեխնամ։

Երգիչներ
Բայց, վա՜շ, բնության գեղեցկություն
Պիտի աւքյրե ծերուկ ձմեռ։

Երգչուհիներ
Եվ հայ սրտի խաղաղություն՝
Սուր թշնամվույն աշխարհավեր։

Բոլորը միասին
Օ՜ն, աղջիկներ, պատրաստեցեք մեզ պաշար՝
Ձմռան սաստիկ ուժի դեմը առնելու,
Իսկ դուք, տղայք, սրեցեք սուր և տապար՝
Մեր թշնամյաց կառափները ջարդելու։



ՋԱԼԱԼ.— (բաժակը ձեռին) Սիրելի բարեկամներ, անդրանիկ դստերս ամուսնությունից հետո` անցել են արդեն յոթ երկար տարիներ, և բոլոր այդ ժամանակ մեր լեռներում դեռևս չէ կատարվել մի խրախճան։ Իմ սիրելի փեսայի քաջարության շնորհիվ այսօր, ահա, առաջին անգամ, ցնծության երգեր են հնչում այս կամարների տակ։ Անցան ամառ, աշուն և ձմեռ, ահա՚ վերջանում է նաև մեր լեռների գեղեցիկ գարունը, և սակայն մեր ժողովուրդը գտնվում է տակավին ապահովության մեջ։ Այսօր, ուրեմն մենք տոնում ենք ոչ միայն իմ դստեր ու փեսայի հարսանիքն, այլև մեր ժողովրդի խաղաղության տարեդարձը, որ բոլորել է Ներսեհ իշխանի շնորհիվ... Ուրեմն, սիրելիներս, առաջին բաժակը նվիրենք ամուսնացող զույգի և ժողովրդայն բարեկենդանության կենացը։