Այս էջը հաստատված է


ՊԱՊԱՔ.— Մի՛ վատնիր գույքդ, իշխան, ես ուրախ եմ այնքան, որքան իրավունք ունիմ։

ՍՄԲԱՏ.— (հեգնությամբ) Եթե իշխանը մտածում է գալոց շարիքների մասին, ապա նա ամենից քիչ իրավունք ունի ուրախանալու։
ՊԱՊԱՔ.— (hեգնությամբ) Դու մարգարե կլինեիր, իշխան, եթե Հրեաստանում ծնվեիր։
ՍՄԲԱՏ.— Եթե ճիշտ գուշակեցի, ուրեմն մեր երկիրն էլ մարգարեներ է ծնում։
ՊԱՊԱՔ.— Դու չսխալվեցար։
ՈՒՄԵԿ.— Արևս վկա, առաջին անգամն եմ տեսնում մի մարդ, որ ուրախության ժամերն իսկ նվիրում է հասարակաց հոգսերին։
ՊԱՊԱՔ.— Իսկ ես շատ եմ տեսել մարդիկ, որոնք հասարակաց հոգսի ժամերը նվիրել են ուրախության։
ՈՒՄԵԿ.— Եվ դրանք, ուրեմն, իմաստնաբար են գործեր վասնզի հոգսերը կան միշտ և կլինին, մինչդեռ ուրախությունը հազվագյուտ է մեր օրերում։ Ավելի լավ է հոգսերից խլել մի ժամ և տալ ուրախության, քան ուրախության վայրկյանը նվիրել հոգսերին։


ՏԵՍԻԼ Բ
Առաջիններն և սպասավոր


ՍՊԱՍԱՎՈՐ.— (մտնելով և դիմելով Ջալալին) Մեծափառ տեր, հեծելազորն ու թափորը կազմ ու պատրաստ սպասում են քո հրամանին* Մեծիրանից վանքը ճանապարհվելու համար։
ՋԱԼԱԼ.— (դառնալով Ումեկին) Տե'ր տաճարապետ, տուր քո հրամանները, թափորը սպասում է մեզ։
ՈԻՄԵԿ.— (բարձրաձայն) Օ՜ն, ուրեմն, իշխաններ և իշխանուհիներ. թողնենք սեղանն յուր
բախտին, դիմենք այժմ այնտեղ, ուր մեր ուրախությունը պիտի պսակվի։ Եպիսկոպոսը վաղուց սպասում է վանքում։ Ճանապարհը հեռի է, եթե մի փոքր էլ այստեղ ուշանանք՝ սրբազանը կբարկանա և մեզ պատժելու համար վանքի դռները կփակե։