Այս էջը հաստատված է

ՀԱՆԴԻՍԱԿԱՆՔ․— Պատրաստ ենք, իշխան, առաջնորդիր մեզ: (Վեր են կենում տեղերից):

ՐԻՄԵԿ․— (աոաջ անցնելով) Օ՜ ն, ուրեմն, թող երաժշտություն սկսե թմբուկները թնդացնեն լեռները, ոչ մի մահկանացու տխուր չմնա այստեղ։ Հառա՜ջ, բարեկամներս:
ԶԱՔԱՐԵ․— (պատուհանից նայելով) Ա՞յս ինչ է... Սպասեցեք, իշխաններ, սպասեցեք... Գլուխը բռնած ետ է գալիս):
ՀԱՆԴԻՍԱԿԱՆՔ․— (թափվելով Զաքարեի վրա) Ի՞՛նչ կա, իշխան, ի՞նչ պատահեց քեզ։
ՄԱՄՔԱՆ․— (վախեցած և շտապով) Սիրելի տա՜գր...
ՋԱԼԱԼ․— Ի՞նչ եղավ քեզ, եղբայր իմ...
ՌՈԻԶԱՆ․— Այս ի՞նչ է, աստված իմ։


ՏԵՍԻԼ Գ
Առաջինները և մի գուժկան
(որ մտնում է քրտնաթոր, շնչասպաո և օձիքը պատառած)


ՊԱՊԱՔ․— (տեսնելով գուժկանին և ինքն իրեն) Հա՜, ուրեմն չեմ խաբված։
ՋԱԼԱԼ․— (բոլորին լսելի ձայնով) Ա՜հ... գուժկա՜ն...
ԲՈԼՈՐԸ․— (բոլորը սարսափած ետ նայելով) Գուժկա՜ն...
ՌՈԻԶԱՆ․— (նայելով Ներսենին) Աստվա՜ծ իմ։
ՄԱՄՔԱՆ․— (սարսափած) Այս ի՞նչ է պատահել։
ՋԱԼԱԼ․— (գուժկանին) Ի՞նչ պիտի գուժես, թշվառական, ասա′ շուտ։
ԳՈՒԺԿԱՆ․— (բոլորին լսելի ձայնով) Չարմաղան զորապետի եղբայր Ջոլան ահագին բանակով հասել է Առջաձոր. նրա գունդերից մի քանիսը դիմում են այս ամրոցը, իսկ ասպատակները ցրվեցան դեպի գյուղերը։ Թշնամու անցած տ'ղերը Պետարակ, Շամքոռ, Բարտավ, ավերված և բնակիչները սրե անցած են։