ԶԱՐԱՐԵ.— (վշտանար) Աստվա՜ծ իմ, աստված իմ, այս ի՞նչ արիր դու։ (Ընկնում է աթոոի վրա):
ՄԱՄՔԱՆ.— Այս ի՞նչ լսեցի. այս ինչ թշվառություն հասավ մեզ։
ՌՈԻԶԱՆ.— Ներսե′հ... հա′յր իմ...
ՆԵՐՍԵՀ.— Հանզիստ եղիր, Ռուզանս, չարժե մի լուրից այդպես շուտով այլայլվիլ:
ԹԵՆԻ.— Օ՜, մեր մեղքերի համար պատժում է մեզ աստված...
ՋԱԼԱԼ.— (կատաղի բարկությամբ) Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, աստվա’ծ իմ, այս ի՞նչ հարվածներ ես բերում մեր գլխին... Մի՞թե, արդարև, այս պատիժները կրելու չափ հանցավոր ենք քո առաջ... պակասե՞լ է, արդյոք, Հավիտենականի գութը, թե՞ չարարվեստ դժոխքն երկինքն է փոխադրվել... մի տարի, մի տարի անգամ այս ապաբախտ Ժողովրդին միջոց չես տալիս ազատ շունչ քաշելու, և դառնության բաժակը նա մինչև մրուրն է քամում...:
ԶԱՔԱՐԵ.— (սթափվելով) Ջալալ, եղբայր իմ, այդ ի՞նչ ասացիր, դու հայհոյեցիր ամենակարող աստծուն։
ՋԱԼԱԼ.— Ի՞նչ, սարսափո՞ւմ ես ապագա գեհենից, մենք այստեղ արդեն դժոխքի մեջ ենք։ (Ընկնում է աթոռի վրա և գլուխը ձեռքերով բռնում):
ՆԵՐՍԵՀ.— (առաջ գալով) Իշխաններ, ինչո′ւ եք սառել, արյուն չէ՞ վազում ձեր երակներում, Գերվելո՞ւ եք սպասում, թե երկնքից օգնության։
ՍՄԲԱՏ.— Ի՞նչ կարող ենք անել այս անակնկալ ժամուն:
ՆԵՐՍԵՀ.— Ինչ կարող ենք անե՞լ... Եվ այդ դո՞ւ ես ասում, Սմբատ իշխան, մի՞թե քո նախահարց փառքը քո ձեռքով ես կամենում մրոտել։ Կռվի դաշտը ընդարձակ է, սուր և մահ... ահա մեր գորձը:
ՈԻՄԵԿ.— Ինչ կամենում եք անել, խոհեմությամբ արեք, որ թշվառությունը չծանրանա մեր գլխին։