ՆԵՐՍԵՀ.— Ես բախտ չեմ որոնում, ով աննման կույս, բայց իբրև հայ զինվոր՝ պարտավոր եմ հայ կնոջ մեջ՝ հայ անվան պատիվը պաշտպանել։
ՌՈՒԶԱՆ.— Այդ պարտքը ես կվճարեմ․ զի իմ վճիռն անդարձ է, ինչպես զոհի վերջին շունչը, որ նա ավանդում է մահու թագավորությանը... Ուրեմն կացեք բարյավ և մ՛ի խանգարեք ինձ (պատրասավում է դուրս գնալու):
ՋԱԼԱԼ․— Աղջիկս․․․
ՄԱՄՔԱՆ.— Ռուզան...
ՍՄԲԱՏ.— (առաջանալով) Իշխանուհի, դու կապտում ես մեր սրբազան իրավունքն, արգելելով մեզ կատարել մեր պարտքը․ մի՛ թույլ տար, աղաչում եմ, որ զինվորի սուրը կարմրի ամոթից։
ՌՈՒԶԱՆ.— Ժամանակն անցնում է, իշխաններ, մի խանգարեք ինձ։ Զինվորի պատվասիրությունը ստիպում է ձեզ կռվել․ գիտեմ, բայց դա կլինի մի չարիք, որ դուք կգործեք, և որին կհետևե ավելի մեծ թշվառություն։ Զեր ունեցած ուժին ես ծանոթ եմ քաջապես։ Զաքարե հորեղբայրս ամեն ինչ խոսեց, ես ամեն ինչ լսեցի։ Դուք չպիտի կարենաք դիմադրել թշնամուն, ուրեմն և հուսահատ փորձի մի՛ դիմեք։ Ես չեմ ՛կամենում, որ իմ պատճառով զոհերի թիվն ստվարանա. թողեք ինձ... (Հեռանում է դեպի դուռը):