Այս էջը հաստատված է

ՄԱՄՔԱՆ.— (Ճչալով) Ռուզա՛ն...

ՋԱԼԱԼ.— (բարկությամբ) Կա՛ց Ռուզան, հրամայում է հայրդ։
ՌՈՒԶԱՆ.— (արտասվալից ձայնով) Բայց կանչում են կապյալները...
ՆԵՐՍԵՀ.— (առաջն առնելով) Ես դեռ մեռած չեմ, Ռուզա՛ն։
ՌՈՒԶԱՆ.— (կանգնելով դռան առաջ, դեմքը դեպի բեմը ձեռքը հրամայաբար դեպի Ներսեհը պարզելով) Մի քայլ անգամ չհամարձակվես փոխել... (Պատկեր):


Վարագույր

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Ամրոցի մատուռի սյունազարդ գավիթը, որի վրա բացվում է մատուռի դուռը:

ՏԵՍԻԼ Ա
Պապաք և Թենի


ՊԱՊԱՔ.— Ռուզանն իմաստուն որոշումն էր արել երկիրը թշնամուց ազատելու համար. բայց հայրն արգելեց նրան այդ որոշումն իրագործելու։
ԹԵՆԻ.— Այդ ես իմացա և չեմ մեղադրում իշխանին․ ոչ մի ծնող չի հրժարիլ յուր սիրած աղջիկը մատնել թշնամուն։
ՊԱՊԱՔ.— Բայց միևնույն է, թշնամին վերջ ի վերջո կտիրանա նրան։