Այս էջը հաստատված է


ԱՍՊՐԱՄ.— Արդեն։

ՍՈԻՐԻԿ.— Ի՞նչ ապացույց ունիս։
ԱՍՊՐԱՄ.— Ահա՛, թե ինչ։ Ներսեհ իշխանի բացակայության պատճառը մինչև այսօր ծածկել են Ռուզանից՝ վախենալով թե՝ միգուցե նա անհանգստանա իմանալով, որ յուր փեսացուն գնացել է թաթարների դեմ կռվելու։ Պապաք իշխանի խորհրդով ես օրիորդին հայտնեցի թե՝ Ներսեհ իշխանը Խոխանաբերդ չէ գալիս այն պատճառով, որ մեծ իշխանը մերժել է նրան յուր ձեռը։ Օրիորդն այս նորությունը լսեց անտարբերությամբ։
ՍՈԻՐԻԿ.— Եվ առանց հուզվելո՞ւ։
ԱՍՊՐԱՄ.— Առանց հուզվելու։
ՍՈԻՐԻԿ.— Օ՜, այդ չափազանց է։
ԱՍՊՐԱՄ.— Հապա, ի՞նչ էիր կարծում։ Այժմ իմացիր թե՝ ի՞նչ փայտից են լինում տաշած այդ իշխանուհիները։
ՍՈԻՐԻԿ.— Եթե այդպես է, ուրեմն ոսկիները կստանաս:
ԱՍՊՐԱՄ.— Իհարկե։ Բայց եթե ստանամ, իսկույն պիտի պսակվինք, այնպես չէ՞:
ՍՈԻՐԻԿ.— Անշուշտ։ Հարյուր ոսկու հետ ո՞վ չի պսակվիլ:
ԱՍՊՐԱՄ.— Հարյուր ոսկո՞ւ և ո՞չ Ասպրամի հետ։
ՍՈԻՐԻԿ.— Այսինքն ուզում էի ասել՝ հարուստ Ասպրամի հետ։
ԱՍՊՐԱՄ.— (ցուցամատով սպառնալով) Հա, զգույշ կաց, խելոք խոսիր։ Այժմ մնաս բարով, ես շտապում եմ, վաղը կրկին կտեսնվենք։
(Դուրս է գնում)
ՍՈԻՐԻԿ.— Երթաս բարով։


ՏԵՍԻԼ Բ



Սուրիկ (միայնակ)


Վերջապես գաղտնիքը պարզվեցավ։ Անպիտանը չէր ուզում հայտնել։ Երևի խիստ են սաստել: Բայց ի՞նչ հիմարներն են. կարծես չգիտեն, որ կնոջ բերանում տաք