Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ Գ



Նույնն և Սմբատ


ՍՄԲԱՏ.— (մտնելով) Դու այստե՛ղ, Սուրիկ։
ՍՈՒՐՒԿ.— Քո հրամանով, տեր:
ՍՄԲԱՏ.— Մի բան իմացա՞ր:
ՍՈՒՐՒԿ.— Ավելի քան սպասում էի։
ՍՄԲԱՏ.— Այսի՞նքն:
ՍՈՒՐՒԿ.— Քո գուշակությունը ճիշտ էր։ Պապաքն ու Համտունը, արդարև, աշխատում են խլել իմ տիրոջ հարսնացուն։
ՍՄԲԱՏ.— Հաստա՞տ տեղեկացար։
ՍՈՒՐՒԿ.— Այնպես հաստատ, ինչպես որ հաստատ է այն, թե՝ ես մի գլուխ ունիմ և ոչ երկու։
ՍՄԲԱՏ.— Ապրես իմ քաջ. ուրեմն դու կերթաս Ներսեհի ետևից։
ՍՈՒՐԻԿ.— Իմ նժույգը, տեր, սրընթաց է քամու պես, երկու ժամվա մեջ նա կհասցնե ինձ Մռավ։
ՍՄԲԱՏ.— Կպատրաստվես և կսպասես իմ հրամանին։ Այժմ պատմիր ինձ քո յսածները։ (Կամենում է նստել, բայց մի ոտնաձայն գրավում է յուր ուշադրությունը): Ո՞վ է գալիս այստեղ։
ՍՈՒՐԻԿ.— (նայելով դռան կողմը) Պապաք իշխանը՝ օրիորդի դայակի հետ։
ՍՄԲԱՏ.— Որ այդպես է, հեռանանք, մենք կխոսենք իմ սենյակում ։


(Դուրս են գալիս աջ դռնով):