Այս էջը հաստատված է

ՌՈՒԶԱՆ.— (դժվարաշունչ) Ուրեմն աստուծո աջը օգնության է հասել ձեզ... օրհնվի նրա անունը հավիտյա՜նս հավիտևնից...

ՋԱԼԱԼ.— (անհանգստությամբ) Բայց քեզ ի՞նչ է պատահում, զավակս, դու հետզհետե նվազո՞ւմ ես..․
ԶԱՔԱՐԵ.— Ի՞նչ չարիք է հասել քեզ, Ռուզան, խոսի՛ր հայտնապես։
ՆԵՐՍԵՀ.— Խոսի՛ր Ռուզան, քո դեմքի դալուկը սարսափեցնում է ինձ։
ՍՄԲԱՏ.— Միգուցե ապիրատի մեկը հարվածեց քեզ շփոթի ժմանանակ։
ՌՈՒԶԱՆ.— Ես, այո՛, հարված ստացա, բայց ոչ ուրիշի, այլ իմ ձեռքից...
ՋԱԼԱԼ.— Քո ձեռքի՞ց... Դու, ուրեմն, վիրավորեցի՞ր քեզ։
ՌՈՒԶԱՆ.— Ես թունավորեցի ինձ...
ՋԱԼԱԼ.— (սարսափահար) Դո՞ւ... թու...նավորեցի՞ր քեզ,... ով անբախտ զավակ...
ՆԵՐՍԵՀ.— (հուսահատաբար) Ո՜վ զարհուրելի գույժ, ինչո՞ւ երկինքը չէ փլչում մեր գլխին...
ՌՈՒԶԱՆ.— Մի՛ տխրիք և մի հուսահատիք... ես երջանիկ եմ, որ պիտի մեռնեմ ձեր գրկերում...
ՋԱԼԱԼ.— (վշտահար) Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ կամեցար մեռնել... մի՜թե բավական չէր քո փախուստը...
ՌՈԻԶԱՆ.— Օ՜, հայր իմ, մի՛ կշտամբիր ինձ... եթե ես չփախչեի, եթե ես չզոհեի ինձ, թշնամին չէր հեռանալ քո բերդի ստորոտից...
ԶԱՔԱՐԵ.— (տխրահռչակ) Եվ մենք չէինք կարող զորաժողով անել և երկրի փրկությունը սրով ձեռք բերել։
ՍՄԲԱՏ.— (առանձին) Ճշմարիտ է ասում, սա ինքն է մեր փրկիչը...
ՆԵՐՍԵՀ.— (հուզված) Բայց մեզ փրկելուց ետ ինչո՞ւ կամեցար մեռնել.․․