Այս էջը հաստատված է
և սակավապետ մարդկանց խորհուրդ եմ տալիս արձակուրդներին անցնել Սևանում մի քանի շաբաթ. դա առանց օգուտի չի անցնիլ։ Իսկ նրանք, որոնց ճաշակը զվարճության վերաբերմամբ խիստ է զարդացած, իմ խորհրդին չպետք է հետևեն, որովհետև իրենց փնտրածը չեն կարող գտնել Սևանում։
Սևանում միայն երկու օր մնացի. ուստի եթե ներկա «ակնարկ»-ի մեջ թեթև անճշտություններ սպրդած լինին, պետք է վերագրել նրան, որ այդ անապատը ավելի մանրամասնաբար հետազոտելու համար ժամանակ չունեցա։
Դիլիջան, 15 օգոստոսի։