Այս էջը հաստատված է

արժանի չեն այլևս բեմ հանվելու», պ. Լ. վկայում է, որ «Ռուզան»-ը մի տեսակ բացառություն է կազմում դրանց մեջ, (որովհետև) մոտ քսան տարի է, ինչ այդ դրաման մտել է հայ թատրոնական ռեպերտուարի մեջ և այժմ էլ հաճախ լսվում է, թե` նա ներկայացվում է զանազան տեղերում։ Այս երկարակեցությունը պետք է յուր հիմնավոր պատճառներն ունենա»— ասում է պարոնը և սկսում «քննել նրան իբրև դրական երկ», որպեսզի (կհետևցնեք դուք տրամաբանորեն) բացատրե նաև «Ռուզանի» այս երկարակեցության պատճառը։

Թեպետ այս առարկությունները ոչ մի կապ չունեն իմ դրամայի ներքին իմաստի հետ, այսուամենայնիվ, ես կամենում եմ շեղվել խնդրից մի վայրկյան` բացատրելու համար, թե` ինչպե՞ս պ. Լ. սխալ է հասկանում նույն իսկ պատմական ճշմարտությունը։ Հայոց պատմական կյանքն ուսումնասիրողը պետք է ուսումնասիրե նաև այդ կյանքի մասին գրող մարդկանց հոգեբանությունը, որպեսզի կարողանա ճշտությամբ որոշել դրանց գրվածքի իսկական արժեքը։ Այդ, եթե Կիրակոսը յուր նկարագրի մեջ Ջալալին դուրս է բերել իբրև մի ճգնավոր, այդ դեռ չէ նշանակում, թե նա իրոք ճգնավոր էր։ Ւբրև եկեղեցվո մի բարեպաշտ վարդապետ, Կիրակոսը յուր ժամանակակից հոգևորականների նման, ամենամեծ արժանիքը մարդու մեջ` համարել է բարեպաշտությունը, ուստի այդ արժանիքն էլ հատկացրել է Ջալալին, կամենալով նրան ավելի «մեծ» ներկայացնել ընթերցողի աչքում։ Բայց Ջալալի, իրոք, պատերազմող լինելու վկայությունը հենց նա ինքն է տալիս յուր պատմության մեջ հիշելով թաթարների` այդ իշխանի հետ կապած հաշտության պայմաններից մինը, որ էր «ամ ամի երթալ զկնի նոցա ի գործ պատերազմի»։ Եթե Ջալալը իրոք ճգնավոր էր, հապա ինչու պետք է ունենար այնքան զորություն, որ դեռ թաթարներին էլ գնար պատերազմում օգներ։ Բացի այդ, հայտնի է, որ Ջալալը հաճախ գտնվում էր ճակատամարտերում յուր մորեղբարց` Զաքարեի և Ւվանեի հետ և հենց այդպիսի մի պատերազմում էլ, երբ հայերն ու վրացիք հաղթվեցան, Ջալալր եղբոր հետ միասին գերի ընկավ խուչախների ձեռքը (իսկ պարտության ժամանակ գերի են ընկնում գլխավորապես հառաջադեմ կռվողները,