պ. Սպանդարյանը) պնդում էր հակառակը, բայց մեր հին և նոր պատմության տեղյակ ո՞ր հայը չգիտե թե կրոնական բաժանմունքները որքան թշվառություններ են բերել ազգի գլխին, որքան ընտանիքների մեջ գժտություն ու խռովություն են սերմանել։ Այդ տեսակ շատ փաստերի հետ ծանոթ էի և ես. և ահա այդ փաստերից մինը իմ վիպակի նյութը շինեցի— բաժանման կուսակից հրապարակախոսի և նրա համախոհների մոլորությունը երևան հանելու համար։
Գրեթե նմանօրինակ մի շարժառիթի ծնունդ է «Իմ կաթոլիկ հարսնացուն»։ Արծրունին մի անգամ յուր առաջնորդողներից մինում ասել էր` «Եթե մի օր հայ բողոքականները և հայ կաթոլիկները վերադառնան լուսավորչական եկեղեցվո գիրկը, այդ մեզ համար կլինի ոչ թե բախտավորություն, այլ անբախտություն», և այդ տեսակ քարոզները շարունակվում էին տարիներով։ «Իմ կաթոլիկ հարսնացուի» մեջ ես կամեցա ցույց տալ ընթերցող հասարակությանը այն բախդատությունը, որ կարող է ունենալ հայը` պապական եկեղեցուն հավատարիմ մնալով…։ Ես միշտ այն կարծիքի եմ եղել, որ վեպերով ավելի շատ բան կարելի է ասել ժողովրդին, քան սառը առաջնորդողներով, այդ պատճառով, եթե ուշադրությամբ դիտեք, կտեսնեք, որ իմ գրվածքներում ես միշտ աշխատել եմ մեր մի կարգ հրապարակախոսների անհեթեթ մտքերի և կարծիքների դեմ կռվել։ Որքան է ինձ այն հաջողել, չգիտեմ, այսքանը միայն կա, որ չեմ մտածել իմ ապագա փառքի համար, չեմ աշխատել գրվածներս ազատ պահել ժամանակակից ցավերին վերաբերյալ տենդեցիայից, թեպետ հավատացած եմ եղել, որ այդտեսակ գրվածքների կյանքը կարճ է լինում։ Ւնձ ոգևորել է իմ ժամանակակից եղբայրներին պիտանի լինելու միտքը և ոչ թե անմահ գրողների շարքը անցնելու տենչանքն։
«Հասարակաց որդեգիրը» ես գրեցի «Ռուզանի» ներկայացումից մի քանի ամիս հետո։ Շարժառիթը հետևյալն էր։ Ւմ հեղինակության ներկայացումը այնքան էր ոգևորել Թիֆլիսի հայ հասարակությանը, որ հարուստներից ոմանք ոչ միայն իրենց ծանոթությունն ու բարեկամությունը ինձ առաջարկեցին, այլև գեղեցիկ խորհուրդ հղացան` նպաստել իմ