Այս էջը հաստատված է

մտավոր զարգացման` ուղարկելով ինձ Եվրոպա, թե՛ ուսանելու և թե՛ ճանապարհորդելու, որպեսզի այս վերջին միջոցով ծանոթանայի նաև նշանավոր բեմերի և բեմական տաղանդների հետ։ Աստծո ողորմությամբ իմ բնական հոռետեսությունը ազատեց ինձ հայ ազգասերների անելիք բարերարությունից, որովհետև, ինչպես վերջը հայտնվեցավ, ես էլ նույն վիճակին պիտի հանդիպեի, ինչին որ հանդիպեց իմ խեղճ «Հասարակաց որդեգիրը»` եթե անխոհեմություն ունեցած լինեի հայերի խոստումներով ոգևորվելու և պաշտոնս թողնելու։

«Ւմ երջանկությունը», «Հարուստները զվարճանում են», «Ինչ լայեղ է» և «Անպատճառ իշխանուհին» ուղղված են Թիֆլիսի բարձր դասակարգի հայ ընտանյաց դեպի ազգային գործերն ունեցած անտարբերության և նրանց մեջ արմատացած մի քանի թերությանց դեմ։ Վերջին աշխատությանս («Անպատճառ իշխանուհի») ամբողջութունը քայքայված է` ցենզուրայից բռնված մի քանի գլուխների պատճառով։

«Չհաս է» վեպով շոշափել եմ մեր պատմական «հաս ու չհասի» խնդիրը, որը քիչ անգամ չէ ընտանեկան դժբախտությանը պատճառ դարձել, նամանավանդ, երբ օրենքը գործ է դրվել աչառու կերպով, այսինքն, հարստի ոսկիները մեղմացրել են այդ օրենքի խստությունը, մինչդեռ աղքատը ճնշվել է նրա ծանրության ներքո։

«Խորհրդավոր միանձնուհու» մեջ ես գործելու մի ծրագիր եմ առաջարկում մեր այն երիտասարդներին ու երիտասարդուհիներեն, որոնք պարծենում են դեպի հայրենիքն ունեցած իրենց սիրո ջերմությամբ և հաճախ բացականչում են բանաստեղծի հետ`

«Տվեք ինձ սարեր, սարեր կործանեմ, Ծառը արմատով գետինեն հանեմ, Սուր ակռաներովս երկաթ կծամեմ, Մեջս այսքան ուժ, ասեք, ի՛նչ անեմ...»

Եվ ահա ես այդ մարդկանց առաջարկում եմ իմ ծրագիրը, նրանց հիշեցնում եմ թե ինչ պետք է անեն։ «Խորհրդավոր միանձնուհու» մեջ ես ամուսնական-բանաստեղծական սերը