Այս էջը հաստատված է

էր իմ գլխի վերա։ Շրջակա բլուրները և դաշտերը արծաթին էին տալիս․ խոր լռություն․ մեղմ հովիկ, կարկաչուն առվակ և ցածուն թփեր։ Ահա հենց այն տեղը և վայրկյանը, որին ես որոնում եմ միշտ քեզ երգելու համար․․․ և ես ժայռի վերա նստած, աչքերս լուսնին սևեռած երգում էի քեզ։

Բայց գիտես ի՞նչ էի երգում․ իհարկե չգիտես․ ուրեմն լսիր.

Թաքնվիր ով լուսին, մթան սիրահար,
Դեմքդ սև քողով թող ծածկեն ամպեր․
Մի լուսավորիր դու այդքան պայծառ
Այս դաշտ ու հովիտ, այս խորունկ ձորեր․
Օհ հեռի աչքես բնության սեթևեթ
Մինչ չէ սիրելիս թևիթև ինձ հետ․
Դադրիր, ով զեփյուռ, հեզիկ մի շնչեր,
Մի տար դու ծաղկանց համբույներ թաքուն։
Դադրեցեք և դուք քաղցրաշունչ հովեր,
Մի ծառերուն մեջ հանեք սոսափյուն․
Մինչ չէ հանգչեցնում գլուխն իմ կրծքին
Հոգվույս տարագիր հափորը անգին։
Եվ սիրակարկաչ այս վճիտ առվակ
Թող հետ ընկրկի դեպի յուր ակունք,
Եվ կամ լուռ, անձայն յուր մանրիկ կոհակ
Գըլորե ժայռին խորշերը գաղտուկ․
Մինչդեռ չեն դիտում յուր ջինջ ալիքներ
Իմ աստվածուհվույն սևորակ աչեր։
Եվ շուրջս բոլոր թող պատե խավար,
Աստղերը ծածկեն սևաթույր ամպեր․
Երկինք և երկիր թող խառնվին իրար
Եվ որոտընդոստ դղրդի եթեր․․․
Զի գեղոնք բնության, հրաշալիք երկնից,
Բաց աչոք դիտել, ո՜հ, չեմ հանդուրժում․
Քանի սիրելիս հեռի է ինձնից,
Քանի սրտիս մեջ արցունք է հոսում։


(Եղանակը «Ձայն տուր ով ծավակ»-ինն է, որը դու այնքան շատ ես սիրում)։

Ժամը 10-ից 1/4 անց լսեցի, որ երեխաների ձայները կանչում էին ինձ․ ես բարձրացա դեպի գյուղը և պատահեցի Սպանդարին։ Նա թեպետ չէր ուզում գալ, բայց միայնությունից հալածվել էր։ Այդ գիշերը շատ աննշան անցուցինք, ընդամենը