Այս էջը հաստատված է

պակասության մեջ, հազար անգամ երանի, ով որ մելանխոլիք բնավորություն չունի քեզ և ինձ պես։

Լրագիրներում շատ են գանգատում այդտեղի եղանակի համար. միթե արդարև այդքան անտանելի է: Էլ ինչ գրեմ, բան չունեմ.

Հ. քեզ
Քո Գրիգոր

Շուտ նամակ գրիր, ի սեր աստուծո, հոգիս դուրս եկավ։

Տփխիս, 4 հուլիսի, 1884.

Իմ անզուգական սիրելի…— Հունիսի 26—29 թիվ նամակդ ստացա. թե ինչ տխուր ազդեցություն արավ նա ինձ վերա. չեմ ուզում մանրամասնաբար գրել։ Մեր իմացականությունը դժբախտաբար այնքան նրբացել է, որ էլ հարկավոր չէ միմյանց հետ երկարորեն խոսալ. մի բառ, մի խոսք, և ամեն բան հայտնի է. միայն ամենից ասաջ այս կասեմ, որ մորդ վարմունքը ինձ բոլորովին ապեցրել է։ Արդյո՞ք նա իմ գրածը կարդալով է այդյոք վրդովվել, որ մինչև անգամ ուշագնաց լինի, թե Սամսոնի նամակը։ Իմ գրածում մի այնպիսի հայտնի բան չկա. իսկ այդ հրեշի նամակը չգիտեմ ինչ լեզվով է գրած եղել, որ այդքան կարողացել է վրդովել ձեզ։ Վերջապես չգիտեմ. մեզանից մեկը դժբախտության հիմնաքարն է. կամ ես եմ, կամ դու։ Սակայն բոլոր այդ վրդովմանց և հոգեկան տանջանաց մեջ մի բան ինձ մխիթարում և ուրախացնում է, ինչպես գիշեր-ցերեկ ծովի ալիքներին խաղալիք եղած նավին՝ հեռվում երևացող մի ցամաք, որ նրան ազատության հույս է տալիս։ Այդ հուսատու, այդ մխիթարիչ աստղը դու ես, իմ անուշիկ Ոսկի։ Իմ սրտի ալեկոծյալ նավին խաղաղ նավահանգիստ խոստացողը՝ քո անզուգական սերն է։ Թող բոլոր աշխարհը կրակ և կայծակ թափե ինձ վերա. թող բոլորը հալածեն ինձ, դու ինձ սիրում ես, մի ամբողջ աշխարհ է, մի անհատնում երջանկություն է… Օ՜, թե գիտենայիր, թե հենց այս րոպեում որքան ուրախությամբ լիքն