է իմ սիրտը, երբ հիշում եմ, թե հեռու, շատ հեոու ինձանից, փշերի և տատասկների աշխարհում, մի սիրտ բաբախում է ինձ համար— մի սիրտ բոլոր ջերմեռանդությամբ, սիրում է ինձ… Բայց, իհարկե, իմ ուրախությունը կատարյալ կլիներ, թե դու էլ այդտեղի անպատեհությանց մեջ կարողանայիր բաժանել իմ զգացումները… Բայց մի՞թե չես բաժանում. ոչ, ես հավատում եմ, որ ներքին հոգեկան ուրախությունը քեզ չի թողնիլ: Ախր չէ՞ որ մենք երջանիկ ենք, մենք սիրում ենք… Եվ իմ կարծիքով մեր սերը այնքան ուրախարար չէր կարող լինիլ, թե կատարյալ ազատություն վայելեր նա. մեր երջանկությունը այնքան քաղցր չէր լինիլ, թե վշտերով և հոգսերով շրջապատված չլիներ։ Մենք նմանում ենք այն ճանապարհորդներին, որոնք Սահարայի անապատում ամբողջ օրերով թափառելով վերջապես հասնում են այն կանաչազարդ օազիսին, ուր սիրակարկաչ վտակներին՝ հովանավորում են դարավոր արմավենիները, և ուր հովիտներին հարազատ քաղցրաշունչ զեփյուռը՝ գուրգուրում է Դիմիտրեի սիրասուն դալարիները: Այնտեղ առաջին անգամ նրանք խմում են կենդանարար աղբյուրից. արմավենիները հագեցնում են նրանց քաղցը, քաղցրաշունչ հովը կազդուրում է նրանց պարտասյալ մարմինը. դրախտը այժմ նրանց մեջ նախանձ չի շարժիլ… Այո, հոգյակդ իմ, մենք նմանում ենք այդ թափառական ճանապարհորդներին. միայն մենք ավելի երջանիկ ենք նրանցից, որովհետև, երբ որ կամենանք, օազիսը մեր աչքի առաջևն է. բավական է մի փոքր արհամարհանք դեպի շրջապատող անհաճությունները, և մենք իսկույն կմտաբերենք միմյանց, կհիշենք մեր քաղցր, անբիծ և անվերջանայի սերը, մենք կմխիթարվինք նրանով և մեր ուրախությունը կլինի անհատնում։ Եվ ճշմարիտ, ինչպես ես երեկ հուսահատված և տխուր էի, իսկ այսօր որքան շատ ուրախ եմ. ես այս րոպեին հոգիացած եմ, ես քեզ սիրում եմ… ես երջանիկ եմ… Դու կամենում ես լռել, դու կամենում ես լռել, որ դյուրազգաց սրտերը չվրդովվին. դու շատ լավ ես անում, իմ սիրո հրեշտակ. լռիր ես այլևս չեմ նեղասրտիլ, ես չեմ տխրիլ։ Ես գիտեմ որ դու կկամենայիր մի սիրուն թռչնակի չափ խոսիլ. դու կկամենայիր գրել ամեն օր, ամեն ժամ, ես գիտեմ, որ քո հոգին անդադար
Էջ:Muratsan, vol. 7.djvu/179
Այս էջը հաստատված է