և թուք ստանալուց հետո, դեռ շարունակում եմ քարշ գալ ձեր ընտանիքի ետևից… Բայց դու, Ոսկի, դու միայն իմ հոգվո բարեկամ, կհասկանաս, որ ես այս ամենքն տանում եմ միայն քեզ համար, տանում եմ, որովհետև այս թշնամանքները քեզանից չեմ լսում, որովհետև մինչև այսօր մի անախորժ բառ դու ինձ չես ասել, բացի այն, որ դու սիրել ես ինձ այնքան անկեղծությամբ, այնքան ջերմությամբ… Եվ հենց բոլոր վրդովմունքներից հետո, երբ գալիս եմ այն կետին, ուր քո և իմ սիրո մասին պիտի խոսեմ, ամեն բան չքանում է թախիծը վերանում է իմ սրտի վրայից, ինչպես լեռան կատարը ծածկող ամպեր, որոնք ցրվում են արեգական ջերմ ճառագայթների ազդեցությունից. և ես անզգալաբար թողնում եմ, մոռանում եմ այն տխուր խոսակցությունը, որ սկսել էի սկզբում, և սիրո զորեղ հոսանքից տարվում եմ հեռու և կամենում եմ անսահմանության մեջ խորասուզվել։— Սիրում եմ քեզ, իմ անգին Ոսկի— և այս մի քանի բառերի մեջ ամփոփվում է իմ ամբողջ տիեզերքը… Տեսնում ես, ես շատ վատ գրող հեղինակի նման` թողեցի իմ սկսվածքի թելը։ Այդ միայն մի րոպեական ազդեցություն էր, որ խոսեցնել տվեց մի քանի անախորժ ճշմարտություններ։ Այժմ էլ ես չեմ հիշում, թե ինչ գրեցի, այժմ միայն այն գիտեմ, որ քեզ սիրում եմ… և ինչպես կկամենայի ուրիշ ոչինչ չգրել բացի այդ բառը, ուրիշ ոչինչ չարտասանել, բացի այն խոսքը, թե` դու իմ հոգին, իմ շունչը, իսկ կյանքը և մխիթարությունն ես»… Միթե դու իմ նամակի մեջ կանոնավորություն ես կամենում տեսնել, օհ, ոչ, մի կամենար, ես չեմ ուզում, որ դու ինձանից խմբագրված նամակներ ստանաս, այլ իմ սրտի և հոգվո րոպեական թելադրությունները… տեսնում ես, իմ նամակները նմանում ես մի կապրիզ, մի երեխայի բարբաչանքներին, երբեմն ես երդվում եմ այս ու այն լինելու, երբեմն ես սիրով և զգացմամբ թաթախառն նամակներ եմ գրում. այժմ էլ անախորժ խոսակցություն սկսա նամակս, մի քանի րոպեից փոխվեցավ սիրալիր եղերերգության, միով բանիվ ես նկատում եմ նամակներում իմ հոգին և սիրտը հույժ բնական դրությամբ, պսակերով և գույներով… մի՞թե դու այսպես չես ուզում… ոչ, հագիս, ես կամենում եմ, որ դու այսպես ուզենաս, դու մի
Էջ:Muratsan, vol. 7.djvu/183
Այս էջը հաստատված է