Այս էջը հաստատված է

իրանից կախում ունի։ Հետևապես քո պաշտոնը հաստատապես որոշված պրծած է. դասը 30 ռ. ինչպես գրել եմ, հայրենի և թվաբանության համար։ Ես նրան կրկին շեշտերի, որ թվաբանություն չես ուզում։ Շատ լավ ասաց նա… ուրեմն միայն հայոց լեզվի համար։ Թուղթ ղրկելու համար խոստացավ մինչև մի շաբաթն ղրկել. միայն պրագոնի համար ասում է, թե մենք նրան վարձել ենք Թիֆլիսում, այսպես էլ խոսացված է այն քահանայի հետ՝ եպիսկոպոսի մոտ, ուրեմն ինչպես կարող եմ պարագա պահանջել նրանցից, քանի որ Շուշիում չէ վարձված նա. և մինչև անգամ անտեղի էլ է այդ առաջարկությունը անել դպրոցի վարչությանը։ Այստեղ գալուց կարող է կանխավ փող պահանջել, բայց պրադոնի խոսք լինել, այս դեպքում չէ կարող։ Միայն ինչ վերասերում է պաշտոնի հաստատության — թող այդ մասին բնավ չմտածե. երաշխավորը այստեղ ես և սրբազանն ենք։

Գալով Կատինկի համար պաշտոն գտնելուն, նա ասում է՝ կանխավ հաստատապես խոստանալ չեմ կարող, միայն թե կաշխատիմ, որ անպատճառ լինի։ Հակառակ դեպքում պատասխանատվությունը ինձ վերա չեմ առնիլ։ Բայց ես իմ կողմից ավելացնում եմ, որ չնայելով թե նա այդպես է խոսում, ապագայում պատասխանատու չլինելու համար, այնուամենայնիվ նա Կատինկին անպաշտոն չի թողնիլ: Ասում էր, որ առ ժամանակ Զրկսնենցում կմնա մինչև հարմար տեղ կգտնենք. Բայց ես կաշխատեմ, որ այդ պաշտոնը Թանդոյանում չինի և հույս ունիմ, որ կհաջողվի։ Ձեր գալուն համար Աղայանցն ասում էր, որ առնվազն օգոստոսի 20-ին այդտեղից պիտի ելնեք։ Գրեցեք տեսնեմ ինչ ձևով և որքան ծանրությամբ եք ուզում հեռանալ այդտեղից, կամ սկզբնական ինչ կարևորությունների պիտի պատրաստվին այստեղ։ Ամեն բանի մասին մանրամասն գրեցեք, որ հոգացվի։

Բոլորին բարև

:

Անձնանվեր ձեր Գր. Տեր-Հովնաննիսյան