Այս էջը հաստատված է
Օգոստոս 3.

Սիրելիս.

Անցյալ ամսո 27-ին և 31-ին նամակներ ունիմ քեզ և մորդ գրած, 31-ի նամակներն ղրկում եմ Կոստանդ Խուբլարյանցի միջոցավ։ Բոլորն էլ հուսամ ժամանակին ստացած լինես։ Զարմանում եմ, թե ինչպես է պատահել, որ 27-ի գրած նամակս փոխանակ 30-ին ստանալու, դեռ սպասում եք 3 օր հետո ստանալ։ Կնշանակե յոթ օրվա մեջ է իմ նամակը հասնում։ Զայրանրւմ եմ սաստիկ, բայց չգիտեմ ում օձիքը բռնեմ։ Հենց այս րոպեին ստացա քո ամսույս 1-ի գրածն, ընդամենը ուրեմն 24 ժամվա մեջ։ Այ, տեսնում ես, փոստի կառավարությունն էլ է քո խաթրը պահում— բայց, կատակը դեն կենա, պետք է մի հողված գրեմ այս անամոթ անկանոնությանը և անկարգությանը համար։ Հա, ամենից առաջ ուզում եմ ասել թե` յանի ինչ կլինի, որ մի անգամ էլ մի ուրախ նամակ գրես. միշտ տխուր, միշտ սև լուրերով, միշտ մելամաղձոտ։ ճշմարիտ է, հագար անգամ անիծել եմ այն ժամը, երբ դու ոտքդ Թիֆլիսից դուրս դրիր, այդ քանդված քաղաքը գալու համար։ Ւ սեր աստծո, աշխատեցեք դուրս գալ, կորչել այդտեղից, որքան կարելի է շուտ: Ամեն մի անգամ քո նամակդ ստանալով մի անախորժ զգացում, մի երկյուղի նման բան, ճզմում է սիրտս, դեռ ծրարը չբացած, և ես գուշակում եմ, որ լավ և ուրախ բան չպիտի կարդամ նրա մեջ և հենց այդպես էլ լինում է։ Այս անգամի լուրը ինչ բան էր, ինչպես է պատահել, որ տունը կտրել են, կամ ինչու բոլորդ էլ միահամուռ դուրս էիք գնացել։ Արդյոք կարողացա՞ք գտնել և հույս կարելի է ունենալ։ Ւհարկե ոչ, այն էլ Շուշիում, գող պոլիցիականների միջոցով...

Գրում ես թե` գնում եմ Նուխի և մայրդ ուրախ է... իսկ դու... իսկ... լավ. ես էլ շատ ուրախ կլինեմ, բավական է, որ ձեզ ուրախ տեսնեմ, բայց չես գրում, թե ինչ պայմաններով ես գնում, և հետո...։ Բայց չէ որ այստեղ քեզ պաշտոն են խոստացել։ Բայց, իհարկե, այդ ձեր ընտանիքի գիտենալու գործն է. ես չեմ կամենում և իրավունք էլ չունեմ ոչ ոքին