հետ էլ մայրդ չպիտի հասկանար, այդ ուրեմն կրկնակի ցավ է ինձ համար։ Ես քեզ հետ մի պարզ օրինակով կխոսեմ:—— Բժշկությունը մի շատ բարերար գիտություն է մարդկության երկու դասի համար միայն, մեկ նրանց՝ որոնք կատարելագործված են այդ գիտության մեջ, մեկ էլ նրանց որոնք ոչինչ հասկացողություն չունեն նրա վերաբերությամբ։ Իսկ մեջին դասի համար, որը բժշկությունից մի փոքր օծել է շրթունքները—— նա խիստ վտանգավոր բան է։ Շատ անգամ նա խորշում է և օգտավետ կացությունից, և սննդարար կերակուրներից, երբեմն մի հասարակ սրտի ծակոցը նա բարակացավի նշան է համարում, մի փոքր կողացավը ракь (հիշում ես) և այլն, և այսպիսով թունավորում է յուր ամբողջ կյանքը։ Դուք էլ (մորդ հետ միասին) այդ միջին դասին եք պատկանում՝ բարոյականին վերաբերյալ բավական շատ խնդիրներում, դուք ազատամիտ հոգվով հազիվ թե կարողանաք դատել և վճռել։ Հենց ամուսնության վերաբերությամբ, ասա խնդրեմ, քամուճաղայի մանլի մի ընտանիքը ավելի հեշտ և հասկանալի դրությամբ կմոտենա՞ դրան, թե՞ դուք, իհարկե նա. իսկ դուք դեռ մտածում եք, խորհում եք, հասարակաց կարծիքի վերա աշտարակներ եք կառուցում, մաթեմատիկական հաշիվներ եք անում, մեր և ձեր կյանքն եք թունավորում, և այս բոլոր ծիսակատարությունները, այս բոլոր Արքեմիդյան հաշիվները ինչու համար, նրա, որ մենք պիտի ամուսնանաք և մի հինգ տարի կյանք վարենք... Այսքան հոգեկան տանջանքները, այսքան սրտամաշությունները այդքան փոքր բանի համար... Ախ որքան շատ համառոտում ենք մեր կյանքը մեր հիմարություններով, մեր մեծ խելքով, մեր աննման հանճարով... Ինչ ասել, դարձյալ լռելը լավ է:
Դու ասում ես, որ ծանոթացել ես իմ մեջ մի բնավորության հետ, այսինքն, որ ես կամենում եմ, որ իմ «ուզածը անպատճառ կատարվի», թե ավելի պարզ գրեիր, կասեիր թե « դու կամակոր և համառ ես». լավ, թե այդ ախտը կարծում ես թե գտել ես իմ մեջ, ես կաշխատիմ ոչնչացնել նրան, հոգյակ, բավական է, որ դու գոհ լինես։ Ինչ ասեմ, դու պետք է ինձ հասկանաս, երբ չես կարողանում հասկանալ, էլ ինչու