Այս էջը հաստատված է

չկամենալ, որ ամուսնության խնդիրը պարզ դրությամբ հայտնվի, այլ գաղտուկ, գողունի... Ի՛նչ է շատ ստորություն է համարում յուր համար այդ բանը և վախենում է Չոփռենց Միքայելը և Սամսոնը ծաղրեն իրան... որովհետև ես պետք է լինեմ յուր փեսան... Մի՛ նեղանար ինձանից, իսկի. դու գիտես, որ ամբողջ տիեզերքից ավելի, իմ գոյությունից ավելի, դու ես ինձ համար. դու գիտես, որ աստծուց առավել ես քեզ եմ սիրում, բայց, երբ մտածում եմ այս բոլորը, երբ իբրև այր մտածում եմ և քո պատվի վերա, զայրույթից քիչ է մնում, որ տրաքվեմ, արդյոք հազար անգամ ավելի լավ չէ երկուսս միասին ոչնչանանք, քան թե այսքան ստորանանք... Ինչի համար ես պետք է հազար անգամ գետին լզեմ քեզ ձեռք բերելու համար և դու ցեխերի մեջ քաշկռտվիս ինձ հետ միանալու համար, միթե այս է մեր երջանկությունը...

Սիրելիս, գրում ես, թե առանձին գրիր տեսնեմ, թե «արդյոք շատ մեծամեծ անհարմարություններ կլինին մեր գալովն». ես մի այնպիսի մեծ անհարմարություն չգիտեմ. գիտցածս առայժմ այս է, որ գրում եմ։ Աոաջինը ապրուստի գործը.— Աղայանցը ասում էր 600—700 ռ. կլինի ռոճիկն, բայց մենք դնենք նվազը, ասենք դու ստացար 600 ռ: Կատինկինն էլ առնվազն լինի 200։ Այդ 800։ Դրանից 200-ը պիտի տաք տան վարձ, մնում է ձեզ ամսական 50 ռ. արդյոք դրանով կկարողանաք կառավարվիլ. մինչև մի որոշ, ժամանակ։ Այս հաշիվն ես չէի ներկայացնիլ, թե գիտենայի, որ մայրդ անողոք կերպով չի մերժիլ իմ օգնությունը, այս դեպքում չգիտեմ ինչպես կտնօրինեմ ես։ Երկրորդը Կատինկի բանը, որին հարկ կլինի ամուսնացնել։ Արդյոք հարմար երիտասարդ կկարողանանք գտնել, այն իմ ասածը Բագրատը արհամարհում էր, և երիտասարդներին ավելի իրենց ընկերները կճանաչեն։ Ուրիշ չգիտեմ, ով կպատահի։ Բայց մենք, իհարկե, չենք քնիլ։ Երրորդ մնում է իմ և քո բանը, դա էլ ամենից հեշտն է. թե հարկ կլինի ոչինչ չանել— մենք էլ չենք անիլ. թե կհրամայեն, ոը միմյանց երես էլ չտեսնենք,