Այս էջը հաստատված է

չենք տեսնիլ, ինչ կա.— բայց կատակը մյուս կողմը միթե մեր հարաբերությունը նույն ձևով կշարունակվի, ինչպես ձեր տան, այն ժամանակ ավելի լավ է ես մեռնեմ, քան թե այնպիսի ձևով էլ տանեմ. դու այդ բանի վերա պիտի մտածես և կարևորը տնօրինես։ Մեկ էլ մատանի չեք ուզում վերցնել, մի վերցնեք. այդ ձեր բարեհաճությանն եմ թողնում. բայց գոնե այստեղ գալուց պիտի բոլորն էլ գիտենան, որ մենք արդեն նշանված վերջացած ենք (թեպետ ոչ պաշտոնական ծիսակատարությամբ), որպեսզի զուռնաների տեղիք չտանք, մանավանդ, որ մեր պսակը դեռ կմնա գալ ամառ (մի տարի էլ տանջանք), այս մեկի համար էլ կնախապատրաստես ձերոնց։ Դե մեկ ուրիշ էլ այսպես բան չկա. մնում է Ավետի բանը. նրան էլ հաշվապահություն կսովրեցնենք և կուղարկենք Բաքու. վարսալամ։

10 Օգոստոսի, 84

Սիրեցյալդ իմ.

Երեկ ամսույս 6-ի նամակդ ստացա, կարդացի, և ուրախացա և տխրեցի, հետո իսկույն մի պատասխան գրեցի քեզ 4 երեսից բաղկացած, որը այսօր պատռտեցի, որովհետև դու ինձանից ուրախ նամակ չես պահանջում, իսկ ես շատ տխուրն էի գրել։ Եվ, իհարկե, այդպես էլ պիտի դուրս գար, քանի որ ես միայն իմ սրտինը արտահայտելու վերան էի մտածել և ոչ թե` քո ինչ սրտով կարդալուդ վերան։ Ինչ որ է, սիրելիս, ես էլ չեմ կամենում քեզ վերա մանրամասնաբար պատասխան գրել, այժմ ես քեզ վերա նայում եմ մի տեսակ քնքուշ, հայրական մեծահոգությամբ, ես շատ ուրախությամբ եմ կարդում քո նկատողություններդ, որոնք, իհարկե, միակողմանի զարգացման արտահայտություններ են և փիլիսոփայական հիմունքներից զուրկ։ Ես սովորում եմ լոել քո մանր-մունր, բայց միշտ քաղցր հարձակումների առաջ, ես սիրում եմ, որ դու միշտ հրամայես ինձ և ես հնազանդվեմ... Օհ, թե կարողանայիր ըմբռնել, թե որքան անվերջ ուրախություն