այդ, ինքն ըստ ինքյան, հիմար ծիսակատարությունը… Թողնելով այստեղի մարդիկը, որոնք հրատարակել են, որ մենք նշանվել ենք, և որոնց ես ոչ բացասում և ոչ այո ասում եմ. այլ լռությամբս գրեթե համաձայնվում եմ, ապագա խոսք ու զրույցների առաջը առնելու դիտավորությամբ, դու պետք է մոռացած չլինես՝ թե մենք որքան կարևոր ենք համարում այստեղ եղած ժամանակդ, որ այդպես գիտենային բոլոր մեր ծանոթները, մյուս կողմից էլ՝ ես աչքի առաջ ունեմ իմ ընտանիքը, որոնց զարգացման չափը ինքս լավ հասկանալով, ես կամենում եմ, որ դուք հեռանալու վերա գեթ մի ամենափոքր կապով նրանց կապեք ձեզ հետ. որովհետև հաստատ գիտեմ, որ վերջին անգամ է, որ դուք տեսնվում եք նրանց հետ։ Թե իմ և քո բաժանվիլն անհնարից անհեարն է, թե մեր ամուսնությունը վերջացած խնդիր է. էլ ինչ նշանակություն ունի չկամենալ մի չնչին գրավականով վաստակել այնքան մեզ համար անհրաժեշտ հաշտությունը, և նրանց հասկացողության համաձայն ամոքել երկուստեք ցրտացած սրտերը։ Տեսնում ես, դու կամենում ես, որ ամեն բան քո մոր սրտով և ցանկությամբ լինի, մի հազարերորդ մասն էլ պետք է իմ մոր վերաբերությամբ մտածես. նրանց դրությունն էլ պետք է աչքի առաջ ունենաս, պիտի ըմբռնես, թե ինչեր կարող են զգալ, երբ նրանց որդին սրտին հեռու տեղ պսակվում է, առանց իրենց համար էլ ուրախության մի մասն հանելու։ Որովհետև պիտի ընդունել, որ, երբ իրենք ոչինչ նախաձեռնություն չունին այդ բանում ամեն բան նրանց համար չես. այս խոսքերը մի փոքր կոպիտ է արտահայտվել, դու այդպես չկարդաս, այլ այնպես, ինչպես ուզել եմ գրել, բայց չէ հաջողվել։ Վերջապես հազար և մի բաներ կան, որոնց համար կարող եմ քեզ հետ խոսալ—բայց ոչ գրել։ Ես մի բան էր խնդրեցի. կանեք լավ, չեք անիլ էլի լավ. ես ոչինչ տրտնջալիք չունիմ. քո կամքը սուրբ է ինձ համար… այնքան լինի, որ ապագայում ստիպված չլինենք նորեն մտածել, նորեն ափսոսալ…
Ինչ կվերաբերի նրան, որ դու ինձ ասում ես, թե ես «բարձր ազատամտություն չունիմ», ես միայն լիքը սրտով ծիծաղում եմ, որովհետև, եթե մի բան իմ ամբողջ կյանքում