Այս էջը հաստատված է

մնացած օրերը պոեզդը Եվլախից գալիս է Թիֆլիս, կեսօրվա ժամ 2 և կեսին. թե գալներուդ պես ինձ իսկույն այնտեղ չտեսիք (բանե, հաքյաթ է), էլ շատ չշտապեք. մի քիչ հովսալաներդ բռնեցեք մինչև որ ես հասնեմ:

Դե էլ մի ուրիշ բան չունիմ հաղորդելի. թե դուք նոր բան գիտեք, գրեցեք։

Բոլորիդ էլ ջերմ սիրո ողջույն։

Ձեր Գրիգոր Տեր-Հովնաննիսյան

Հ. Գ. Մեր Ղումալ-բաջուն տեգոր տղան գալու է Թիֆլիս. (մի տղա է) չմոռանաք նրան ասել, որ ձեզ դնի ուղարկի, համ ճանապարհին կծառայի ձեզ, համ էլ ինքը յուր ոտներովը կգա առանց ձեզ նեղություն տալու, սվաբ է։

Նույն
Տփխիս, 15 օգոստոսի, 1884

Սիրեցյալդ իմ.

Ամսույս 10-ին մի նամակ ունիմ քեզ գրած և 11-ին էլ՝ մի երկու տող Ավետին։ Երկուսն էլ ստացած կլինեք։ 12֊ի փոշտով քեզ նամակ գրել չկարողացա, որովհետև մինչև կեսօր զբաղված էի «Նոր-Դարի» ցավերով, իսկ նրանից հետ մի փոքր զբոսանքի գնացի Խոջիվանքը և մինչև երեկո Հավլաբարումն էի։

Այսօր էլ, թեպետ մի առանձին նորություն չունեմ քեզ հաղորդելու, այսուամենայնիվ փոշտի օրը չեմ ուզում կորցնել, որպեսզի ապարդյուն սպասած չլինես։ Գրելու համար հազարավոր բաներ կան, որոնց ես ամենայն ուրախությամբ կգրեի, և կարծում եմ դու չէիր ձանձրանալ կարդալու (խոսքս մեր սիրային զրուցադրությանց վերա է), բայց որ դու շուտով պիտի գաս, և բացի այդ, դու ազատություն չունես իմ նամակներին… ինչպես ցանկանում ես պատասխանել,