է ամբողջ օրը շրջապատած գիմնազիականներով և այլ… դպրոցների աղջիկներով։ Լսվում է, թե անընդհատ ժողովներ են անում այստեղ այնտեղ. հայոց բոլոր ընտանիքները ապականել են այդ շները։ Ասում են, որ լրագրի իրավունքն էլ Գարո Միրզոյանի անվամբ է խնդրված, որը սոցիալիստների թագավորն է համարված։
Արծրունին էլ երեկ ծածուկ փախել է Գերմանիա տիկին Քոչարյանցի հետ, ետքում թողնելով մոտ 70,000 ռուբլու մասնավոր պարտք զանազան անձանց մոտ, չհաշվելով այն 450,000 պարտքը, որի դիմացում քարվանսարան է վաճառվել։
Սպանդարը այստեղ և Ծղնեթումն է լինում և հենց այդ պատճառով էլ թերթը շատ կանոնավոր չի դուրս գալիս, (թե) թեպետ ամենից զորավոր պատճառը ուրիշ է…։ Տ. Նատալիան դեռ այնտեղ է, ուստի քոծի համար նրան ոչինչ չեմ իմացրել. բայց իմ մի բարեկամ ընտանիքին ասել եմ, որ գտնեն, տեսնենք ինչպես կլինի։ Բայց, կրկնում եմ, քոծից ավելի ծառան է հարկավոր։
Մեր վերաբերյալ գործերի մասին մի բան եղավ թե չէ, անհանգիստ եմ։
Մախմառը ղրկել եմ Մանաս Օհանյանցի միջոցավ. ստացաք թե ոչ։
Քեզ և բոլոր ընտանիքիդ բարև։ Ես էլ լավ եմ, միամիտ կաց։
Գուցե էլի բան կար գրելու, չգիտեմ. փոշտի ժամանակը անցնում է, շտապում եմ վերջացնել, մնացյալն մյուս փոշտին թողնելով։
Կումիսը շարունակում ես թե ոչ։ Վերջացնելուց դեն չածես սերմերը, այլ չորացրու և պահիր, կրկին անգամ գործածելու համար, այսպես էր ասում մեր Արսենը։
Սիրացյալդ իմ.
Ամսույս 15-ին մի նամակ ունիմ քեզ գրած և քո 13 թվով գրածը երեկ ստացած։ Ամենից առաջ պատասխանում եմ քո դրած հարցերին — որք են.