Է։ Այս դրության մեջ ես կցանկանայի, որ այդտեղի առաջարկությանց զգուշաբար վերաբերվեիր. և թե նկատեիր, որ՝ գերակշռող պայմաններով կարող են քեզ այդտեղ պահել, ձեռքից չտաիր (ներիր ինձ, ես միայն գրում եմ այս խոսքերը չգիտեմ ինչու համար... սիրտս դողում է...). թեպետ այնքանը, որքան մենք գրել ենք, արդեն ապահովված կարող ես համարել, ավելի կասկածելի է։ Չգիտեմ, գուցե հանգամանքները փոխվին, և նույնիսկ քահանան հեռացվի, այն ժամանակ ավելի ռոճիկով գուցե և տեսչուհի կլինես. և Աղայանցի դիտավորությունը այդ է. բայց, իհարկե, ես չեմ կամենում, որ դու «գուցե» ների վերա հույս դնես, եղածը և հավանական լինելին պետք է առաջնորդեն քեզ։
Բաքվի տեսուչը օր. Հովհաննիսյանին տանելու համար ցանկանում էր իմ առաջարկությամբ և ձեր ճեմարականներից մինին էլ ունենալ. ես քեզ հեռագրեցի և դու պատասխանեցիր, որ արդեն վարձված են։ Այդ պատճառով և նա վարձեց պ. Եսայանին (Թիլասի ուսուցիչ) և նրա խաթրու էլ (մանավանդ Աղայանցի ստիպմամբ) նրա քրոջն օր. Եսայանին։ Եվ, որովհետև, նա ցանկանում էր օր. Հովհաննիսյանին անպատճառ Բաքու ունենալ, (ես նրան ստիպում էի նրա հետ ամուսնանալ և, նա ուրաախ էր այդ բանին) ուստի վճռեց, որ Բաքու գնալով իսկույն համոզե այնտեղի հարուստներին ոմանց, պարտեզ բանալու համար և հրավիրել օրիորդին։ Ինձ էլ խնդրեց, որ իրեն օգնեմ, այսինքն, երբ ինքը հրավիրե, ես էլ կողմնակի կերպով աշխատեմ, որ օրիորդը գնա Բաքու։ Այս անգամ իսկապես մնաց նրա համար, որ տեսուչը 400 ռ. էր վճարում, բնակարան, լույս, վառելիք և ծառան հետը. իսկ օրիորդը 500 ռ. էր պահանջում, այս բաներով հանդերձ բայց տեսչի բյուջեն չէր ներում, իսկ Եսայանց քույր և եղբայր համաձայնվեցան 900 ռուբլով:
Ինչպես անցյալ նամակում գրեցի տունը ուսումնարանինը կլինի, եթե հարմար կգտնեք, միշտ այնտեղ կմնաք։ Կարծում եմ հարմար էլ կլինի, թե մաքուր, թե չոր և թե արեգընդդեմ է այդ շինությունը։ Այժմ չգիտեմ, ինչ պատրաստություն եք տեսնում. կարծում եմ այս վերջին նամակս