Այս էջը հաստատված է

խմեցի, իսկ Նիկոլայը երեկվանից մնացած չայը. եոացրած ջրով, ինչպես առաջ իր տանն էր պատահում։ Ճաշին էլի Թիլի-պռւճուրմն էինք, որից հետո` ես մի զբոսանք արի կոնկով դեպի Մուշտայիդ և վերադարձա կանտոր, իսկ Նիկոլայը գնաց տուն քեզ նամակ գրելու։ Այժմ էլ, ահա, ես եմ գրում։ Բայց հեռագիրդ ուշանում է, և ես անհանգեստ եմ։

Մի քանի օրից Նիկոլայը կգա ձեզ մոտ և լավ քեֆեր անել կտա ձեզ։ Ցավում է շատ, որ միասին չեք գնացել Շուշի։

Գրիր ինձ մանրամասնաբար, թե ինչպե՞ս գնացիք, ինչպե՞ս Եվլախ հասաք, ինչպե՞ս ճանապարհվեցիք , ինչպե՞ս ճանապարհ գնացիք, հանգիստ թե' անհանգիստ, Գուրգենկին համար ինչպե՞ս անցավ, ո՞վ դիմավորեց ձեզ և որտե՞ղ, ինչպե՞ս գտիք տունը, բավարա՞ր, թե՞ ոչ և այլն և այլն և այլն։ Սպասում եմ։

Չիմոդանի բանալին նամակումս ներփակում եմ, հուսամ մինչև ստանալն կոտրած չեք լինիլ։ Գրեցեք տեսնեմ Աբովյանցին և Խանտամիրով Ավագին որքան փող եք պարտ որ տամ ։

Գարսեմի ղրկած զոնտիկն տվի Նիկոլային։ Եթե Գարասիմը էդտեղ լինի, զոնտիկի փողն առանձին տուր նրան, պետք է որ 7 — 8 մանեթից ավելի չլինի:

Դե էլ ինչ գրեմ, սիրելիս, քեզանից մի նամակ ստանամ, հետո շատ կգրեմ։ Եղանակը այստեղ մինչև այժմ գարնանային է։ Արամի մոտ դեռ վաղը պիտի գնամ։ Ազյուն, մամին, Մանիշակին, Կատինկին, Մեկիչին և բոլոր հարցանողաց շատ-շատ բարև։ Շեհիրն ինչպե՞ս գնացին, գրիր:

Անուշիկ Գուրգենիկիս անվերջ համբույրներ։

Քռ Գրիգոր
Թիֆլիս, 18 հունիսի, 1885

Սիրելիս.

Ամսույս 16-ին էլ մի նամակ ունիմ գրած, որի մեջ ներփակում եմ չեմոտանի բանալին, հույս ունիմ ստացած լինիս։