Այս էջը հաստատված է

Երկար, շատ երկար (ուղիղ 60 ժամ) սպասելուց հետո, վերջապես ստացա ողջամբ տեղ հասնելնուդ հեռագրերը և անչափ ուրախացա։ Չեմ կարող գոհ չլինել այդ միատող հեռագրից, քանի որ ավելին անհնար էր այդ ավելիին սպասում եմ վաղվա փոստով։

Սիրելիս, խնդրում եմ ամեն կերպ քեզ պահպանես, թե՛ տաքից, թե՛ ցրտից և թե՛ քաղցածությունից, ինչ որ պետք է արա, կարգադրի, էլ մի սպասիր, որ ուրիշները սուրբ հոգվով քո ցանկությունները գուշակեն։ Գրիր տեսնեմ ինչ ապագա ես գուշակում այդտեղ մնալուդ համար, ուրախ, ինչպես ես էի կարծում, թե տխուր, ինչպես դու էիր երազում։ Ինձանից նիկարան չմնաս, ես օրս շատ լավ և շատ հանգիստ եմ անցուցանում, սիրուն հովեր է։ Ամեն ճաշից հետո գնում եմ Մուշտայիդ 1, 1/2 ժամ զբոսնում և հետո վերադառնում կանտոր. այդպես էլ շարունակելու եմ։ Երեկ ես ու Նիկոլայը Միրզայանցենց տանը ճաշեցինք, իսկ այսօր միմյանց կորցրինք, ինքը կանտոր չեկավ, ես էլ Թիլի-պուճուր գնացի, բայց իրան չի տեսա։ Մուշտայիդից վերադառնալիս մտի տուն և տեսա, որ քնած էր։ Վեր չկացրի։ Գուցե ուրբաթ երեկոյան, այս ամսույս 20-ին ինքն էլ կճանապարհվի դեպի ձեզ։ Ասում է, թե գնամ տեսնեմ «Ասե-կոսե-ների» նշույլ կա Ոսկուն վերեմասնելու գնամ Գանձասար երեխայի հետ միասին։ Ես էլ յարու տվի, որ էդպես անե։

Մեր ստանիքը հետզհետե գույն են քսում և հոտը բռնիլ է ամբողջ տունը. կատուն էլ մեր 4 ճուտը կերել է։ Երեկ եկա տեսա, որ Մարիամը լաց է լինում,— «էսենց զուլում չի իլի, կիրկոհ-ջան, ասաց, տունը գլխիս փլավ, կատուն չորսը մեկեն թռցուց տարավ, էնոր տիրոջ աչք տրաքի…»։ Ես սկսա մխիթարել վշտալի Մարիամին, բայց զուլումը զուլումը էր, մխիթարությունս չազդեց նրա վերա։

Ազյուն բարևիր, ասա հիմա ինչպես է քո աշխանումը անտրտունջ կերակուր ես եփում, թե էլի ծուխը աչքերդ քոռացնմա, մայրիկին բարևիր և ասա Արամին այցելության գնացի, կամաց-կամաց լավանում է, վտանգավոր ոչինչ չկա, Կուկուզանովի բանն էլ դրստում ենք։ Սիրելի Մանշակին և Կատինկին բարևիր և ասա երբ որ բոլորդ միասին