Այս էջը հաստատված է

քյուրտաճաշի վերա հավաքված լինեք, ինձ մի նամակ գրեցեք, Բուշարթ հաց ուտելուց հետո, որ հարբած լինեք։ Ավետից մի նամակ ստացա Նիկոլայի ձեռքով, գրած էր այն 50 ռուբլուն համար, որ հանձնած է, ինքն առողջ է, Ավագին էլ այսօր նամակ գրեցի։

Եղբայր Միկիչին ամենախորին շնորհակալությունս, յուր քաշած նեղության համար։ Եվ ասա, որ քո ուզած լամպաների և լվացարանի համար պրկյոքուրանտներ չկան, միայն այսքանը կարելի է տեղեկացնել, որ սկսած ջուխտը 60 կոպեկից մինչև 50 ռուբլին կա։ Չգիտեմ, դու ինչպես կուզես։ Փոքր ի շատե սոլիդ լամպան ջուխտը արժե 12, 15, 18 և վերջապես՝ 20 ռուբլի և ավելի բարձր։ Լվացարաններն էլ սկսած 30 ռուբլուց մինչև 100 կամ 150 ռուբլին կա։ Միջակ և լավ ապրանքները արժե 35, 40—60 ռուբլի, ամենաշքեղը 100, 125 և 150 ռուբլի։ Եթե ես գնելու լինեմ քեզ համար, պատվերիդ համաձայն չեմ գնիլ, այլ ուղարկած փողիդ և իմ ճաշակին նայած։ Այսքանս։

Սիրելիս, ողջունիր իմ կողմից Հաքային, Ջուղի բաջուն, Հեղինեին, Եղիսաբեթ խնամուն, Նախշուն բաջուն և բոլոր այլ հարցանողաց։

Ջերմաջերմ համբուրիր Գուրգենիս, որին այժմ սիրտս շատ է ուզում։ Ողջունիր նույնպես Ազիզ—բզիզ քենուս:

Քո Գրիգոր

Սիրելիս, ներիր որ նամակս մի հասարակ նամակ է, երևի դու այժմ կկամենայիր կարդալ մի հանգներգական հյուսվածք, բայց ես դիտմամբ ուզում եմ հասարակ նամակներ գրել, պատճառը դու իմացիր։

Սիրելիս, գրիր տեսնեմ, քո ադրեսով գրեմ նամակս, թե հենց այս ձևով, ինչպես գրում եմ։

Թիֆլիս 20 հունիսի, 85
Սիրեցյալդ իմ.

Այս 3-րդ անգամն է, որ քեզ նամակ եմ գրում, 16-ին, 18-ին և այսօր: Բայց քեզանից և ոչ մեկի պատասխանն