Այս էջը հաստատված է

չունիմ: Ամսույս 17-ին տեղվույդ փոշտի ժամանակն էր, դու պետքե է գոնե մի քանի տող նամակ գրած լինեիր, բայց չգրեցիր. ես սրանից եզրակացնում եմ, դու հիվանդ, կամ գոնե, շատ թույլ ես: Եվ միթե այս գուշակությունս ճշմարիտ է:

Մեր ստավնիների ներկելը այսօր վերջացավ, որովհետև 3 անգամ է քսվում: Լվացքը տվի Մարիամին, որը գլխավորապես 6 վարագույրներիցն էր բաղկացած. ես նրանց քանդեցի, պատրաստեցի և այնպես տվի իրան։ Այսօր էլ վերջացրած է: Շապիկներիս համար նոր լվացարարի ասել եմ գա տանե, Մուշոն չէ երևում, իսկ շապիկներս վերջանալու վերա են: Տունը դեռ լաքեի սրբել չեմ տվել, սպասում էի ստավնիների վերջանալուն:

Չգիտեմ այժմ ծաոան ինչպես է ծառայում, արդյոք էլ կամակորություններ անո՞ւմ է թե ոչ։ Նիկոլային էլ ասել եմ, որ մի լավ տղա և մի փոքր աղջիկ գտնեք «գենգլխտա» և հետներդ բերեք: Գրիր տեսնեմ, ժամանակդ ինչպե՞ս է անցնում, ուրա՞խ եք լինում, թե ոչ—մայրիկը մեր տա՞նն է լինում, թե Կատինկենց շուտ-շուտ գնում գալի՞ս եք իրար մոտ, թե ոչ։ Գուրգենիկս ի՞նչ է անում, էլի՞ անուշիկ հրեշտակ է, թե չարացել է։ Միով բանիվ ամեն բանից տեղեկություն գրի և նույնպես ամեն բանից…

Նիկոլայը գալիս է, հույս ունիմ ավելի ևս լավ կանցնի քեզ համար, մանավանդ որ, ամեն բանի հիմնովին կատարելապես տեղեկացած է: Սիրելիս, աշխատիր որքան կարելի է ժամանակդ լավ անցկացնել, ուրախ կաց, խոսիր, ծիծաղիր, զբոսնիր, հյուր գնա, հյուրեր ընդունիր և այլն ըստ կարգին:

Ինձ համար բնավ չմտածես, հոգիս, ես իմ ժամանակս անց եմ կացնում հանգիստ և խաղաղ։ Քաղաքումն էլ՝ դեռ տաքությունը շատ չէ, եթե շատանա էլ՝ ինձ բնավ նեղություն չի պատճառիլ։ Նիկոլայը մեր նոր կանտորը տեսել է: Նա քեզ կպատմի, թե ինչպես լավ տեղ եմ նստած ես բոլոր օրը։ Ճաշիս համար էլ միամիտ կաց. թե Միրզայանցի մոտ չլինինեմ միշտ կերթամ Թիլի-պուճուր՝ ինչ ստամոքսին է վերաբերում, դու խո գիտես, որ ես ինձ չեմ զրկիլ:

էլ ինչ գրեմ, հոգիս, պետք է քեզանից նամակ առնեմ,