է, էլի կհարցնես ինձ, թե «Նայում ես ուրիշ աղջիկներին…»։ Այո, նայում եմ, ես այսպես եմ նայում նրանց…
Բայց դու ուրախ կաց, սիրելիս, սրանք մոմենտներ են, որոնք ասուպի պես գալիս և անցնում են. ես միշտ աշխատում եմ հեռացնել ինձանից տխուր մտածմունքները, ես երբեք չեմ տխրում։ Երեկ երեկոյան մինչև անգամ Սպանդարի և մեր Ալեքսանի հետ (որը այժմ այստեղ է և երկու օրից Բաքու կերթա) գնացել էինք բալ մասքարադ, շատ ծիծաղեցինք, զվարճացինք, ընթրեցինք և վերադարձանք։ Ալեքսանի գործն դարձյալ հաջող է։
Մի քանի լուրեր։— Արամյանց բժիշկը այստեղ էր, տեսնվեցանք, քեզ հազար բարև ուղարկեց, երեկ գնաց։ Միրզոյանցի աները երեկ վախճանվել է, ինքը երեկ գնաց Գանձակ և վաղը առավոտ կգա։ Ղամազյանց Լիզան սեմտեմբերի 1-ին ընդմիշտ փոխադրվում է Բաթում, տունը և շեհերից շատ բան ինձ է առաջարկում։ Ես Միրզոյանցի տանն եմ ճաշում։ Այսօր մի լավ երիտասարդի խոստացա քեզ հետ ծանոթացնել, երբ որ գաս, որովհետև հեռվից նա պաշտում է քեզ։ Երեկ վագզալում շնորհիվ Արամյանցի ծանոթացա օր. Մամիկոնյանի հետ, որ մեծ րիսկ էր ինձ համար։
— Սիրելիներիս— Նիկոլային, Մանիշակին, Կատինկին, մամին, Ազյուն և բոլորին շատ շատ բարև։ Երկու քույրերիս ասա ձեր նամակի պատասխանը հետո։ Ներեցեք այս անգամ։ Հազար համբույր քեզ և Գուրգենիկիս։
Հույժ սիրեցյալդ իմ Ոսկի.
22 թվականավ նամակ ստանալով անչափ ուրախացա, իմանալով, որ դու այդպես ուրախ ժամանակ ես անցկացնում և ուրախություն չեղած տեղն էլ ստեղծում ես նրան: Կեցցես, ես շնորհակալ եմ քեզանից, որովհետև դու կատարում