Այս էջը հաստատված է

ես իմ սրտին ամենասիրելի ցանկությունը, այսինքն՝ դու ուրախացնում ես իմ անուշիկ Ոսկուն: Կարդալով այդ նամակդ մի կողմից էլ տխրեցի, և այդ նրա համար, որ ես իմ անցյալ նամակս տխրազգաց ոճով էի գրել, որ, անշուշտ, կազդեր քեզ վերա յուր չափով։ Բայց ես իրավունք չունեի իմ երդումը խախտելու և քեզ նմանօրինակ նամակ գրելու: Իսկապես մի-մի րոպեներ են, որոնք ինձ տխրեցնում են և քո բացակայությունը զգալի շինում։ Բայց, թե գիտենաս, սիրելիս, թե որքան քաղցր են այդ տխրության րոպեները, որքան ցանկանում եմ ես, որ երկարանան նրանք։ Ես վերադառնում եմ այն քաղցր և հրապուրիչ ժամանակին, երբ ինձ այլևս ոչինչ չէր գրավում, բայց թե մտածել քեզ վերա, երազել քեզմե։ Ահա՝ դրանք էին մի ժամանակ իմ քաղցր և ամենագողտրիկ զբաղմունքներս և այսօր էլ ես նրանցով եմ զբաղվում։ Փոստան առաջվա պես սկսել է ինձ համար հետաքրրքիր դառնալ։ Քո նամակը ես ստանում եմ սրտի տրոփյունով, իմ ձեռքերը ճիշտ դողում են, երբ ես սկսում եմ քո ծրարը բանալ. դեռ չկարդացած ես անհանգիստ եմ լինում, թե չլինի ես մի վատ բան կարդամ նրա մեջ… Ախ, Ոսկի, քո նամակը այժմ քեզանից ավելի սիրելի է ինձ համար, արդյոք կարող ես ինձ հասկանալ… Երբ ես նրան կարդում եմ վերջացնում, մի ամբողջ ժամ մտքով թռչում եմ քեզ մոտ, սկսում եմ մի առ մի որոշել քո խոսքերը և պատասխաններ տալ քեզ մինչև որ մի դրական գործ գալիս արթեցնում ինձ: Գիտես, ես այժմ այն ժամանակումն եմ ապրում, երբ Ոսկին իդեալ էր ինձ համար, երբ ես չէի կարող նրան մոտենալ, նրան շոշափել, նրան համբուրել… Եվ, թե ես կարողանամ մի օր գրկել նրան, տեր աստված, մտածում էի ես, այն ժամանակ և մտածում եմ այսօր… Ինչ, միթե դու նեղանում ես, որ հանգամանքները ստիպեցին մեզ մի առ ժամանակ հեռանալ միմյանցից. ես բնավ. լավ է, երբ մարդ երբեմն-երբեմն երկինքն է բարձրանում և ապրում է ստորաքարշ մտքերից և մարդիկներից հեռու… Ինչու համար սերը կապել, կաշխատենք մարմնի մի անարգ խորշի մեջ և չթողնել նրան, մերթ ընդ մերթ, իմանալյաց աշխարհում դեգերելու։ Սերը, երբ մարմնանում է՝ նա մահկանացու է դառնում և կարող է