շուտ շուտ նամակ գրելով՝ կամենում եմ գրգռել քեզ միևնույնը անելու։ Միայն թև մյուս կողմից էլ խնայում եմ քեզ, որովհետև ինձ համար ավելի թանգ է քո մի ժամվան հանգստությունը, քան թե իմ մի քանի օրվան ուրախությունը։ Հաշվելով, որ այսօր փոշտը պիտի հասնե Շուշի կիրակի օր, ես չեմ կամենում այդ օրը զրկել քեզ իմ այցելությունից, հավատացած լինելով, որ ուրիշների այցելությունը կարող է աչքիդ երևալ, թե ինձ նրանց մեջ չնշմարես։ Ահա հենց մի գլխավոր պատճառն էլ իմ այսավուր դրության։ Ուրեմն դու բնավ մի շտապիք իմ պարտքի տակից դուրս գալու, այսինքն, ամեն նամակիս պատասխանելու ես շաբաթ. մի անգամով էլ գոհ կլինեմ, բավական է, որ այդ մի անգամն էլ ինձ ուրախ լուրեր հաղորդես քո կեցությունից և քեզ շրջապատող կյանքից։
Ես քեզ սրանից աոաջ 2 նամակ էլ եմ գրած, այն է՝ 23-ին և 25ի-ն. վերջինիս հետ ղրկած եմ նաև լրագիրները սրա հետ էլ ուղարկում եմ նույնպես: Հույս անեմ առաջինները ստացած լինես և ներկայիս էլ կստանաս։
Իմ առողջությունից հարցունես, փառք աստուծո, միշտ նույնն եմ՝ աոանց մի քայլ անգամ դեպի վաաը գնալու, ինչ որ քո ժամանակ, նույնը և այժմ և գուցե հավիտյանս հավիտենից:
Այժմ քեզանից մի խորհուրդ եմ ուզում հարցնել, տեսնեմ ինչ պատասխան կգրես: Շատ ժամանակ է արդեն՝ «Նոր Դարում» իմ ձայնը չի լսվսւմ, այդ ամեն կողմից նկատում են։ Իմ գործերս արդեն թեթևացրել եմ, ուստի կամենում եմ ճաշից հետոյինները զբաղվել մի քանի ժամ նոր վեպի շարադրությամբ։ Նույնիսկ ինձ համար հաճելի չէ, որ ես ոչինչ չեմ գրում «Նոր Դարում», պետք է, անշուշտ, այդ բանը քեզ համար անդուրեկան լինի։ Հետևապես թե ես սկսեմ այդ մտադրությունս իրականացնելու, իմացած եղիր, որ քեզ շաբթեն ոչ թե երեք, այլ միայն 2 նամակ պիտի գրեմ և գուցե երբեմն մեկ: Բայց դրա փոխարեն իհարկե դու բախտ կունենաս նոր վեպ կարդալու: Չէ՞ որ քեզ համար միևնույն է,քեզ վերա ուղղածս կարդալ՝ թե լրագրում տպվածն: Բավական է, որ միշտ քո Գրիգորին լսես։ Գուցե հարցնես, թե