որ դու նամակիդ սկզումն ես հարցնում սրտատրոփ,թե «ասա ինձ, ի սեր աստծո, թե ով է այդ երիտասարդը, որ ինձ հեռվից պաշտում է…»։ Օ՜հ, կանայք, կանայք, կարիճովն անգամ կհետաքրքրվեք, թե իմանաք, որ նա սիրում է ձեզ… Բայց ախ, ես ինչպե՞ս կկամենամ, որ դու մեկ ուրիշին սիրես, ես շատ հետաքրքրվում եմ այդ նախանձի ցավով, ես անպատճառ ուզում եմ զգալ նրան և մի քանի օր գոնե տոգորվել այդ վշտերով։ Բայց տես, չհամարձակվես ինձ հավատալ, դու կարծում ես, թե ես քեզ սա՞ղ կթողնեմ, որ ուրիշին սիրես. երբեք, մի գնդակ և ամեն ինչ վերջացած է։ Բայց ներողություն, տիկին, այդ գնդակը ինձ կհասնի և ոչ թե ձեզ. խնդրեմ չվիրավորվեք։ à propos. թե մի մարդու սիրելու լինեք՝ ինձ գրեցեք և ռևոլվերս էլ անմիջապես ղրկեցեք։ (Վերջի նախադասության հոգնակիները սխալմամբ գրվեցան)։ Բայց ճիշտն ասա ինձ, սիրելիս, մի՞թե դու ինձ սիրում ես և մի՞թե զահլատ չի գնում իմ շատախոսությունից, իմ հիմար, անմիտ վայրաբանություններից։ Հա, ուրիշ ո՞վ կար Հովհաննիսյանի հարսանիքում, գեղեցիկ, բարձրահասակ, ազնիվ դեմքով… և դու պարեցիր նրա համար, և միայն նրա համար, այնպես չէ՞. և դու ուրախ էիր, որ ես Թիֆլիսումն եմ, որ քեզ չեմ կարող տեսնել, քո ժպիտը և շարժումները դիտել, քեզ խանգարել… Եվ ամեն բան լավ անցավ, այնպես չէ՞. Դու զարմանում ես, որ ես բոլորը գիտեմ և մինչև անգամ վախենում ես, որ կարող եմ բոլորը գիտենալ։ Հանգիստ կաց, հոգիս, ես ոչինչ չգիտեմ: Ես մինչև անգամ քեզ ներում եմ և թե Թիֆլիս գաս, ես խռով չեմ լինիլ, քեզ հետ ես կխոսեմ։ Դու գրում ես, թե Կատինկան օրվա մեջ մի քանի անգամ առանց պատճառի լաց է լինում. նա առանց պատճառի չէ, հոգիս, ես եմ միայն պատճառը իմանում. նա լաց է լինում յուր եղբոր, յուր խեղճ և ապաբախտ Գրիգորի համար, որին յուր քույրը դավաճանել է «Ավաղ, փառացս անցավորին։ Բարևիր և ասա Կատինկին, թե մի լաց լինիր, ով իմ հավատարիմ քույրիկ, աշխարհ է, այդպես բաներ շատ կպատահի…։ Բայց թող նա հարյուր անգամ իմ փոխարեն համբուրե քեզ, որ քո սիրահարները նախանձից մեռնին։ Ախ, Ոսկի, ինչպես ցանկանում եմ այս
Էջ:Muratsan, vol. 7.djvu/251
Այս էջը հաստատված է