այն է` l2-ի փոստով կստանամ քեզանից իմ 9-ից գրածի պատասխանը։ Նույն օրը գնում եմ փոստ. նամակ չկա։ Հոգ չէ, երևի իր 8 թվով գրածն բավարար է համարում «երկու փոստի համար», մտաածում եմ ես և անհամբերությամբ սպասում 15-ի փոստին։ Բայց, իհարկե, մինչև 15-ը հասնիլը ես 14-ին նորեն նամակ եմ գրում։ 15-ի օրը վերջապես լուսանում է. օրվա 12-ը լրանում է. ես սրտատրոփ վազում եմ փոստ անձամբ նամակդ ստանալու, որովհետև ցրվիչը մի քանի ժամ ուշացնում է։ Գնում եմ, բայց ցրվիչը չկա. նամակները դարսած են սեղանի վերա. ես շտապավ քրքրում եմ մեր քարվանսարայի բաժինը. բայց նամակ չկա. ես իմ աչքերին չեմ հավատում. սպասում եմ ցրվիչին. նա էլ գալիս փնտրում է, բայց չեղածից ինչ կարելի էր ստանալ։ Եվ սիրտս կոտրած վերադառնում եմ կանտոր, առանց կարողանալու կաթնարանը սուրճ խմել, ինչպես անում էի միշտ քո նամակը ստանալիս։ 16-ի, այն է` երեկվա փոստով սիրտս չտվավ քեզ նամակ գրելու, որովհետև 3 նամակներս դեռ անպատասխան էին։ Դժվարությամբ, շատ դժվարությամբ անցկացրի երեկվա օրը և այս գիշերը. մի կողմից երկյուղով, որ գուցե նամակ չստանամ, մյուս կողմից` հույսով, որ այդ անկարելի է։ Օրը լուսացավ. մինչև ժամը 12-ը ձեռքս գործ չէր բռնում, որ շինեի. րոպե առ րոպե սպասում եմ թնդանոթի ձայնին, որովհետև միայն այն ժամանակն են նամակները պատրաստ լինում։ Զարկեց ցանկալի Ժամը, վազում եմ փոստատուն. դարձյալ ցրվիչը բացակա է. բայց նամակները ջոկած սեղանի վերա պատրաստ են։ Սրտատրոփ վրա եմ ընկնում, քրքրում եմ դարձյալ մեր քարվանսարայի բաժինը, նամակ չկա. «Գուցե ցրվիչը աչքից փախցրել է», մտածում եմ ես և սկսում մի առ մի քրքրել քաղաքի 5-րդ բաժնի բոլոր նամակները, մոտ 200 հատ… Երևում է ցրվիչը հենց այն ժամանակ, երբ ես իմ աշխատությունը անհույս եզրակացությամբ վերջացրած էի։— «Պ. Գրիգոր, իզուր եք պտրտում. տիկինը ձեզ նամակ չէ գրել», կատակով ասում է նա. իմ գլուխս սառեցավ և մի վհատեցնող երկյուղ բոլոր անդամներս բռնեց… Ես մի կեղծ ժպիտով պատասխանեցի ցրվիչին և գրեթե մեռած շրջվեցա դեպի հեռագրական սենյակները,
Էջ:Muratsan, vol. 7.djvu/268
Այս էջը հաստատված է