Այս էջը հաստատված է

վերա. ախր երբ ես Գուրգենին այսքան նամակ գրեմ, այն ժամանակ կարող ես ասել թե ինչ կա. բան չունեք ինչ եք էդքան նամակ գրում. բայց ես իմ սիրեցյալ ամուսնուն, իմ սիրուհուն եմ գրում. ախր որդու և ամուսնու մեջ մեծ տարբերություն կա։

Սիրելիս, գրիր տեսնեմ իմ ազգաբանությունից. մի բան իմացա՞ր Եզնից, թե գրածս քամին տարավ։— Քանի այդտեղ ես քո միդրիքականը հանիր և անպատճառ բեր հետդ, որ կարևոր է. մի հասկացող մոր համար ամոթ է, թե նա յուր զավակին կարելի եկած աղբյուրներով կծանոթացնե յուր մանրամասն անցյալին և ծագմանը։ Դա ուրիշ բանի համար էլ է հարկավոր, որ հետո կասեմ։

Այստեղի եղանակը շատ լավ է և տանելի։ Հաճախ քամի է. անցյալ օրը փառավոր անձրև էր։— Մեր ստավնիքը դարդակ բան էր. ոչինչ բանի չի օգնում, դեռ սենյակները ավելի բյուլքյու է լինում, միայն ձմեռվան կօգնե, ուրիշ ոչինչ։

Դեռ մի քանի հարցերիս դու չես պատասխսանիլ հա. միտդ պահի։

Այս նամակը դառավ սեխպեստրոսին դուքանը. քու նամակդ դրել եմ ասաղս և հետզհետ պատասխանել, դրա համար էլ մեջը կարգ ու կանոն չկա, աջ, ձախ, վերև, ներքև… Բայց այս նամակը լավ կանես, որ պատրտես, ու մյուս նամակների հետ չդնես։ Դե բոլա. բոլորին բարևիր. ի սեր աստծո, բարի վերաբերությամբ բաները դու հարմարության նայած շարադրիր ու ասա, էլ հարկավոր չէ, որ ես միշտ կրկնեմ։ Վայ մատներս, կոտրատեց— Քո Գրիգոր

Նամակիս սխալները դու ուղղիր, ես նեղանում եմ մեկել կարդամ, գնում եմ ման գալու։

25 հուլիսի, 1886, Թիֆլիս

Հույժ սիրեցյալդ իմ Ոսկի.

18 և 20 թվական գրածներդ ստացա և ուրախացա: Սպասում եմ 22֊ին էլ նամակ ստանալ, որովհետև խոստացել