Այս էջը հաստատված է

լինենք։ Բայց գուցե մի բան ավելացնելու և պակասեցնելու հարկ և ձեր խորհուրդը կարևոր է վաղօրոք։ Այսուամենայնիվ, թե դու փոխվելու մասին վճռական բան գրես, Լիզի դուրս գալուց ետ ես իմ խելքին կտրած բարեփոխությունները կանեմ։ Կատինկին առողջությունը շուտ գրիր և բոլորին բարևիր։

Պաշտողդ՝ Գրիգոր
8 օգոստօսի․

Սիրեցյալդ իմ Ոսկի․

Ներիր ինձ, որ անցյալ փոստ քեզ նամակ չգրեցի, իսկ այս փոստ միայն երկու տող եմ գրում, որ երկմիտ չմնաս։ Այսօր մտադիր էի քեզ երկար նամակ գրել, բայց մի կարևոր գործի համար մեր կանտորում նիստ ունեի մի քանիսը․ ես ստիպված էի ճաշից ետ մինչև ժամ տասը հաշիվներ տալ կամ քննել, ուստի հենց այս րոպեին վերջացրին գործերնին և դուրս գնացին. այժմ ժամ տասն է, շտապում եմ այս մի քանի տողն հասցնել վագզալ, որ նիկարան չմնաս։ Ես առողջ և ուրախ եմ, հոգիս, միամիտ կաց։ Վաղը անշուշտ նամակ կունենամ քեզանից և ամսույս 11-ի փոստով երկար նամակ կգրեմ։ Համբուրում եմ քեզ և Գուրգենիս ջերմաջերմ… Ամսույս 3-ից գրածդ ստացած եմ։

Քո Գրիգոր
15 օգոստոսի, 1886, Թիֆլիս․

Սիրելիդ իմ և անուշիկ Ոսկի․

Ամսույս 20 և 22 թվերով նամակ ունիմ քեզ գրած և քո 17-են գրածը ստացա, որով հայտնում ես, թե մտադիր եք շեհերը 31-ին ճամփել, իսկ դուք՝ գալ 2-ին կամ 3-ին։ Երևի