կուզես հենց Տեր Համազասպի, կամ ում կամենաս) իմաց, թե Թելեկն որ թվականին է ծնվել և Նանիկն՝ որ. այստեղ մի հետաքրքիր վիճաբանություն է եղել, կգաս կը պատմեմ. մարջ են եկել. Միքայել-ապերն ինձ առաջին խնդրեց թե գրիր Ոսկուն, որ գնա մի կերպ չափաբերականներից դուրս գրի երկուսի ծննդյան թվականն էլ (նա կարծում է թե դպրոցների նման կոնսիստորիան էլ քո կոմպիդենտության տեղն է) և բերի հետը, որով ինձ կպարտավորեցնե շատ։ Այժմ ես էլ գրում եմ, թե կարող ես անպատճառ կատարիր՝ այս խնդիրն, բայց սրան-նրան բան մի ասիլ, ղալան է, Կուրկատին Թեփին նման լուրը Թիֆլիս կղրկեն և Նանիկը կնեղանա։
Սիրելիս, այս նամակումն կետեր կան, որոնք քեզ կարող են տխրեցնել․ ես նրանց գրել եմ բոլորովին կատակով. ես մատդիր էի մի շատ երկար նամակ գրել քեզ այսօր, բայց այսօր մինչև ժամ ութը կանտորում ուշացա պատրոնիս հետ միասին, նամակներ էի գրում, և որովհետև թե հոգնած էի և թե ժամանակ քիչ էր մնում, այսքանը գրեցի առ այժմ․ առաջիկա փոստ կաշխատեմ պակասը լրացնել։ Բայց, հոգիս, գրելու բան էլ չունեմ ախր է. ես նստած եմ մի ամայության մեջ. ինչ կա այստեղ հետաքրքրական, որ քեզ գրեմ․ գրածս էլ երևակայության ծնունդն է լինում։ Իսկ դու այնքան բան կարող ես ինձ գրել անթիվ․ բայց տես, որ չես գրում, ի՞նչ անեմ։
«Մշակում» կարդացի, որ Շագիրանովենց զավոդն հրդեհ է ընկել, Ավետն ինչ է գրում, արդյոք մեծ վնաս է եղել և այդ կազդե յուր վիճակի վերա դեպի վատը—գրիր։ Ողջունիր բոլորին, համբուրիր Գուրգենիկիս և շուտ արա՝ համբուրիր։
Ներիր, որ ամենաանհամ նամակ եմ գրել քեզ. պատճառը հոգնածությունս և գլխիս ցավն է, որ ահա մի քանի ժամ է ինչ սկսել է։