Այս էջը հաստատված է

կերպով, այնպես որ, հյուրերիս ռեխը մնացել էր բաց։ Բացի այդ ունեի լոքո, զյուրգեր և խավյար, ժամ երեքին ճաշի նստանք (նոր սերվիզով) կերանք, խմեցինք մինչև ժամ վեցը, երգեցինք, պարեցինք, կռվեցինք և այլն և այլն։ Ճաշի սկզբում Հովհաննեսը առաջարկեց քո և Գուրգենի ու Ռուզանի կենացը (այդ ճիշտ 3 ժամից 20 րոպե անց էր, գրիր տեսնեմ այն ժամանակ դու ինչ էիր անում) հետո ես էլ յուր նշանածի կենացը աոաջարկեցի և այլն, ըստ կարգին, ճաշից հետո սև կոֆե էլ խմացրի, հետո գնացինք Մուշտայիդ և հետո գնացի կանտոր, որտեղ և բերին ցանկալի հեռագիրդ։ Այսօր, իհարկե, միայնակ ճաշեցի, և այսպես էլ կշարունակեմ մինչև առաջիկա կիրակի, ցնոր տնօրինություն...

Կալվածի մասին դեռ նորություն չկա, այսօր ձիաքարշում տեսա Ամիլախվարուն․ նա ասաց, թե սուդիան ասել է, որ օրենքով մի ամսից հետո պետք է տա յապոլնիդելնի լիստն, տեսնենք։ Ինքս էլ էի ուզում մի քիչ ուշանա, այն փոխառաբար ստանալիք 1500 ռ. համար, որ այս միջոցում ստանալ քիչ դժվար է։ Ամիլախվարին ասաց, որ Դիմիտրի կնիկը տղա է բերել. բայց այն հիմարից լուր չունեմ։ Միրզայանցն գնում է ամառանոց ամսույս վերջին մոտավորապես, թե ճանապարհի կեսից չվերադառնա։ Կարծեմ բավական լավ տակլատ տվի քեզ. գոհ կլինես և ինձանից շնորհք կսովորես։ Իմ կողմից ջերմագին համբույր երեխաներին, ողջույն բոլորին։ Համբուրում եմ և քեզ անվերջ...

Քո Գրիգոր
24 հունիսի, ուրբաթ

Սիրեցյալդ իմ Ոսկի.

Անցյալ փոստ քեզ նամակ գրեցի. երեկ կարծում էի, թե քեզանից էլ ես կստանամ, բայց չստացա, երևի ձեռնհաս չես եղել նամակ գրելու, բայց վաղը չարաչար սպասում եմ, կցանկանայի երկար նամակ գրել քեզ, բայց երկու պատճառ խանգարում