մեր ժողովից։ Այս անգամ Բարյանն ու Գրիգորյանը չկային։
Շտապեցնելուց շատ բան մոռանում եմ, մյուս փոստ թող մնա։ Հրեշտակներին հազար համբույր. քեզ երկու հազար, ղրկում եմ Ռուզանի պատկերներից չորս հատ․ փոտոգրաֆն ասում է մյուս կես դյուժինը 2 ռուբլով կշինեմ, շինել տամ թե ոչ, շուտ գրիր։
Դե ցտեսություն, էս բալամը զահլաս տարավ, քեզ շատ բարևում է։ Ես էլ լավ եմ, միամիտ կաց։ Հա Վառինկին տարել են Ծիրանավոր, այսօր էլ կանտոր գնալիս տեսնամ Նիկոլային հետ մեր ժամի բակը մտին․ տեսնվեցանք, համբուրվեցանք, բայց ինձ մոտ չէր գալիս, այլ եկեղեցին։ Մտավ, համբուրեց, մոմ վառեց և ֆայտոնով գնացին Մուշտայեդ։ Կարծեմ վաղը կամ մյուս օրը գնում են Ախլքալաք։
Բոլորին բարև։
Սիրելի Ոսկի․
Այս երեկո Հովհաննեսը ճանապարհվում է Շուշի յուր նշանածի հետ, (որի անունը Լիզա է, իմանաս)։ Ես նրան տվի քո ժերսետը և մյուս երեք ախլուխները և Ավագի ուզած պարաշոկները, բոլորը մի կարոբկայի մեջ կստանաս։ Հովհաննեսը գալիս է Շուշի մի երկու կամ երեք օրով, բայց նշանածին կթողնե այդտեղ մինչև օգոստոսի վերջը, իբրև ամառանոցում։ Այսօր ես նրանց տանն էի ճաշին։ Նրա նշանածը մի շատ լավ աղջիկ է, միամիտ և անմեղ, ինչպես անտառի թռչունը, Հովհաննեսն ասում է, որ կցանկանայի, որ Ոսկին ծանոթանալով նրա հետ միևնույն ժամանակ և հովանավորեր նրան, ընկերակցելով, որտեղ կարող էր։ Այդ հովանավորել բառի տակ դու կարող ես շատ բան գտնել․ այսինքն և՛ մասամբ դաստիարակ լինել, և՛ աշխարհավարության ծանոթացնել, և՛ պատահած ընկերության մեջ կողմնակցիլ և՛ այլն, և այլն։ Հովհաննեսն ասում է, որ ես երկու օր որոշելով մնալս,