Այս էջը հաստատված է

չեմ կարծում, թե կարողանամ Ոսկու կացարանը գտնել և այցելել իրեն, բայց կփափագեի, որ, երբ ես իմացնեմ նրան մեր գալը, Ոսկին մի կողմ թողնելով քաղաքավարական-պահանջող իրավունքը (մեր աոաջին այցելելուն համար) գար մեր տուն և ծանոթանար Լիզայի հետ, որ նրանից հետո կարելվույն չափ ընկերակցեր նրան։

Այս ամենը քեզ հայտնելով, մնացածը թողնում եմ քո բարեհաճ կամքին։ Բայց և կանխավ հայտնում եմ, որ ես կցանկանայի, որ դու գնայիր նրանց մոտ, և սիրով ընդունեիր իրենց քեզ մոտ և այլն, և այլն։ Նրանք այս երեկո դուրս կգան, վաղը կլինեն Դալմամադլուի ջաղացում, և ուրբաթ առավոտ Եվլախից դուրս կգան դեպի Շուշի։ Կարծեմ ծնողներին չէ հայտնել, թե պատահես կարող ես ասել նրանց։

Քո Գրիգոր
1 հուլիսի, 1888, Թբիլիս,

Սիրեցյալդ իմ և անուշիկ Ոսկի,

Շատ դժգոհ եմ այն հանգամանքներից, որոնք շրջապատում են ինձ հենց քեզ նամակ գրելու օրը կամ ժամին։ Երևակայիր, այսօր պ․ Միրզայանցը եկավ Կոջորից և իմ գործը կրկնապատկեցավ մինչև երեկոյան ժամը 9-ը, այսպես որ նախընթաց ավուր պես ինձ միայն կես ժամ է ժամանակ մնում վագզալ նամակ ղրկելու։ Հազար մի բան կա գրելու, չգիտեմ ինչ գրեմ, մի կարճ նամակ ղրկելու էլ հոժարություն չունեմ։ Բայց, ինչ որ է, մի քանի նորություններ գրեմ։ Մելիք Շահնազարյանցի գործը գլուխ եկավ, Արքեպիսկոպոսյանցի աղջիկը ուզեցինք. այս երեկո (մի կես ժամից գնում ենք մատանին տանք, չկարծես թե այդ է պատճառը, որ շտապեցնում եմ նամակս կամ վայրի վերո եմ գրում)․ Միրզայանցը իմ հորդորմամբ բավական լավ բարեկամական ձեռնտվություն է անում Կոստանդին։ Իհարկե դու գիտես, թե ինչ նպատակավ եմ ես Կոստանդի համար աշխատում, նա երախտագետ