պնդացրել, թե նրա միջից ճանապարհին բան եք հանել, ուրեմն կորած են։ բ) Դանագյոզեին ես ճաշի չեմ բերում, թեպետ գրել էի, որովհետև քաշվում է, չի գալիս։ գ) Իմ ծախսս շատ չէ, օրեկան միջին թվով 60/70 կոպեկ։ դ) Ես շատ ժարգո չեմ ուտում, միայն այսօր եմ կերել։ ե) Չուխաս ու յափունջիս հիմա էլ դրսում փռած է, միամիտ կաց։
Սրանից ետ ստացա քո (30)֊ի նամակդ, երևի, կասկածում էիր թվի ճշտության մասին, այս հինգշաբթի 20֊ն էր։ Այժմ նրա պատասխանները։ 1) Երկուշաբթի նամակ չգրելս ոչ հիվանդության պատճառավ էր, ոչ պսակում քրտնել ու հիվանդանալիս, այլ նախընթաց շաբաթ օրը քեզանից նամակ չունենալուս համար․ և, ինչպես երևում է, նամակ չգրելը աստուծո ողորմությունն է քշել, որովհետև, թե նամակ գրեի, դու չէիր գրելու, ինչպես ինքդ ես ասում, այսուհետև կաշխատեմ ուշ ուշ նամակ գրելու, որ դու նիկարան մնալով շուտ-շուտ գրես, ուրիշ ճար չկա։ 2) Բժշկի դեղն մի 10 օր ընդունեցի, շատ լավ օգնում էր, բայց ահա քանի օր է խառնվել եմ մի քանի մանր մունր բաներով և դեղը վերջացած է, պետք է նորեն գնամ բժշկի մոտ, որ ռեցեպտի վերա կրկնելու իրավունք գրի, ըստ որում՝ առանց այդ չեն տալիս։ Մտադիր եմ լրջությամբ շարունակել իմ բժշկության գործը, միամիտ կաց։ 3) Շոգերը արդարև անտանելի են, բայց որ ճաշից առաջ ես կանտորումն եմ անզգալի է ինձ համար, ճաշից հետո էլ շատ անգամ քնում եմ, իսկ չքնած ժամանակ էլ կանտորումն եմ, երեկոյաններն էլ շատ սակավ է մզիգութ տոթ լինում։ 4) Ծառայիցը շատ գոհ եմ, իմ համարումը նրա վերա, օր ըստ օրե, ավելանում է. բայց անիծածը Մարիամի հետ չի բարշում, մի քանի օր առաջ նեղացա վերան։ Բայց այդ Մարիամն էլ արդարև շատ բծախնդիր կին է, խեղճ ծառային գժվացնում է, դու խո գիտես, որ նա վատ բան չի սիրում։ 5) Իմ քթից արյուն չէ գնում բնավ․ ուրեմն բժշկին ասելու էլ բան չէ մնում։ 6) Գիշերները քնում եմ 9-ին, 10-ին և մի երկու գիշեր էլ քնել եմ ժամ 3 — 4-ին։ Բայց դա քո ինչ գործն է… ուզում ես բան իմանաս հա՞… 7) Իսկ քոսս, տիկին, անցել է․ խնդրեմ նամակումդ այդպիսի ց…ած…ներ չհիշես, ամոթ է, շատ ամոթ… 8) Վառինկան, այո, արդեն