այն էի ասում, երեկ երեկոյան ինքս ինձ մտածում եմ և տեսնում, որ ղորթ է, դու լավ ընկար, այսինքն՝ ինձ եկիր, ամմա ես էլ պակաս կնիկ չուզեցի, տեսնում եմ որ հազար ինձ նմանը որ մեռներ քեզ պես մի աղջիկ չէր կարող ձեռք ձգել, սա էլ ջիլ ընկնելուք նյուգալուք էր թե ինչ, չգիտեմ, այսքանն է միայն ճիշտ, որ դու իմն ես, թեկուզ դու էլ բաց ասես։ Անցյալ օրը սխալմամբ մի տուն ճաշի էի հրավիրված, գիտես էլի, նոր խնամիների մոտ, լուռ ու մունջ դիտում եմ բոլորին, խոսում են, ծիծաղում են, հյուրասիրում են. ամեն մի դեպքում ես քեզ եմ հիշում․ այսինքն, երբ աչքիս առաջ անքաղաքավար տանտիկությունը, կոպիտ հարսնացուությունը, անշնորհք խոսք ու զրույցը մեծ մեծ բլոջների պես, երկար ոտքերով, սև սև պոչերով ման են գալիս։ Ուզում եմ անկեղծ լինեմ մի քանի րոպե, աստված վկա, այս բոլորի մեջ դու անգին ես։ Բայց և այնպես ես բոլորովին սխալմամբ վերցրի այսօր այն շապիքը, որը կոխքներ ամբողջովին պատռած և դու սխալմամբ մյուսների հետ դրել ես կամոդում, ես խո չեմ ասում, թե դու այդ բանում մեղավոր ես — այլ այնպես, ասում եմ, որ շատ չհպարտանաս, երբ քեզ սկսում եմ գովել, և պետք է մի կտոր հաց ուտես և մի կտոր էլ մատաղ տաս, որ լավ տեղ ես ընկել, աստված վկա, սրանից լավ տեղ չէր լինիլ, թե չես հավատում մամիցը հարցրու տես չի՞ ասում թե իսկի դու արժան չէիր էդ լավ տղին։ Յանի — ղորթ, որ դու չգայի՞ր, ես էլ քեզ չուզեի, ինչ կլիներ մեր ճարը։— Հիմա դու մի հրեշավոր ջինի մոտ նստած, կարմիր աղլուխը երեսիդ քաշած, քրտինքը կարճիկ քթիդ պտքնցը կախ՝ գուլպա կլինեիր գործում, քավթառ սկեսուրդ էլ ճախարակը ականջիդ տակին դրած, դռհադռ, զռնազռ բուրդ կլիներ մանում... տասնօխտը լակուտ լուկուտ բզ հա բզ, ճզ հա ճզ ղարադամիցը դուրս, դրսիցը ղարանդում զարբ կախված վազ կլինեին տամ, թոզը մինչև օճորքը հասցնելով, ջրին կոճը վեր գցելով, մահնաթանը վերածելով, ռեխները մահնոտ արած, շան ձենները երկինքը կալած... ջին-հրեշը, որ մինչ ցայն կոխքիդ պառկած կլիներ, վեր կկենար, արջի ձայնը կաներ, «շան տղերք», ձեր մոր ըսենց ընենցը...» և հետո կտեսներ, որ դու կոխքին նստած ես, քնքշությամբ և սիրով «ախճի հինչս շնթռնել,
Էջ:Muratsan, vol. 7.djvu/323
Այս էջը հաստատված է