Անուշիկդ իմ Ոսկի.
Երևի սիրտդ նեղացավ, որ 6-ի փոստով նամակ չէի գրել, և կարծեցիր թե սկի չեմ էլ գրելու։ Բայց ահա թե բանը ինչպես թարսվեցավ։ Նույն երեկոն գնացի վագզալ Հովհաննեսին և յուր կնոջը ճանապարհելու (որի մասին 6-ի նամակավ գրած եմ), վագզալ ուշ հասա, փոստը վերջացած էր, պետք է վագոնի մեջ գցեի, վագոններն էլ մանյովրի մեջ էին, մինչև եկան, մի քիչ ճանապարհորդ զույգի և ճանապարհակցողների հետ խոսեցինք, մի քիչ դես ու դեն ընկանք. ես կարծելով, երևի, որ նամակը արվեն վագոնն եմ գցել, վերադարձա Մադեր և այստեղից տուն։ Միայն երազում հիշեցի, որ նամակը մոռացել եմ վագոնը ձգել, իսկույն զարթեցի. մի երկու անգամ վեր-վար արի, էլ բանը որտեղ կհասներ, պետք է մեկ էլ հեռագրով գնացքը կանգնեցնեի, բայց այդ էլ չարի, մի քիչ դես ու դեն շուռ եկա ու մրափեցի, և այդ նամակը ահա այսօր սրա հետ եմ փոշտ գցում, որը և առաջ պետք է կարդալ։ Ես կարծում էի, թե նամակը Հովհաննեսից շուտ կհասնի, բայց նրանք այսօր արդեն տեղդ պետք է լինեն և լազաթին շոգ կերած ճանապարհին։ Մյուս բաների համար արդեն գրել եմ։
Այժմ մի քանի պատասխան քո 3֊ի նամակին։ Մելիք Շահնազարյանի նշանածի մասին քո կարծիքդ ինչ էլ որ լիներ, կարող է կարծիք էլ մնալ, բայց որ ղարաբաղցու հետին մնացորդը հազար անգամ լավ է թիֆլիսցու գերագույնից, կարծեմ դու դրան չես հակառակիլ։ Եվ, վերջասպես, Թիֆլիսում էլ ովքեր կան, դու չես ճանաչում այստեղի ղիբիլները։ Գյուղը դեռ չենք գնացել, գնալուց Կոստանդի կարծիքները կգրեմ քեզ — հաստատության ոչինչ արգելք չկա, կարող ես միամիտ լինել։ Շափաթ օրվա ժողովների մասին խնդրեմ չափսոսես, որովհետև կարծեմ անցյալ նամակում էլ գրել եմ, որ ժողովները փակվել են Սպանդարի ընտանիքը Թուիս տանելու պատճառավ ուր և երբեմն-երբեմն, շաբաթ օրերը ինքը պիտի գնա։— Ռուզանի պատկերները զակաս եմ տվել, թե հարկավոր լինի, ասա ղրկեմ։— Տեր Հակովբյանի մահը և սպանությունը