տեսնեմ այսօր այդտեղ ինչպես էր. Թիֆլիսը այրում էր բառի բուն նշանակությամբ։
Մոռացա ասեմ, երեկ փոշտումն էի, որ քեզանից նամակ չկար, շատ ուրախացա որ իմն էլ մոռացմամբ մնացել է. ես քո հոր մշակը չեմ։ Ամոթ է։
Բայց մի շատ ցավալի նորություն կա, եթե գրեմ սրտիդ նեղությունիցը կարելի է մազերդ քանդես, քո արևը. երկու օր է ես գրեթե գժված եմ։ Եվ ահա բանը ինչումն է. — Նոր Նախիջևան մի Պոպով կա, որ ութ միլիոն կարողություն ունի. նա Օլգա Սիմիոնուհին ուզում է. ինքը 65 տարեկան մարդ է ասում են. տիկինը որոշում է զոհել իրեն և չէ մերժում, գիտես թե նրա զոհողությունը ինչի համար է։ Լինելով էսսենտուկում, նա մի նամակ է գրում Սպանդարին՝ իբր ավետիք «Թող մեռնին այնուհետև «Նոր Դարի» թշնամիները գրում է նա. ես ընդունում եմ այո զոհը, որպեսզի հոգի և կյանք տամ այդ թերթին և ջախջախեմ ձեր թշնամիների գյուխը». կարող ես երևակայել թե ինչ մեծ ուրախություն կարող էր պատճառել այս լուրը Սպանդարին։ Բայց... ով բախտի խաղ, Պոպովը տիկնոջ համաձայնությունը ստանալուց ետ՝ գնում է նրա հոր ձեռքը համբուրում, իբր փեսա, ամեն բան վերջացած է համարվում. բայց տիկինը մի ամիս ժամանակ է խնդրում ջրերում մնալու և կազդուրվելու համար. Պոպովը համաձայնում է. նա էլ պետք է գնար Դագանորոգ մի շաբաթով յուր գործի համար։ Հենց որ այս բան թշնամիներն իմանում են, վրա են թափվում, հազար ու մի սրտածափեցնող բաներ են պատմում տիկնոջից, թե նա հիվանդ է, այս է, այն է, և այլն և այլն, և վերջը հաջողեցնում են միևնույն գիշերը մի ուրիշ այրվո վրա պսակել... այսպես օդն են ցնդում գեղեցիկ հույսերի լեռները և ամեն ինչ յուր նախկին կերպարանքն է առնում։ Այս հարվածը ոչ միայն «Նոր-Դարին» է դիպչում, այլև ամբողջ ազգության, որովհետև դու գիտես, թե այն տիկինը ինչեր կարող էր անել... Այստեղ կարող էր և հարություն առնել Մելիքսեդեքի ապագա կաթողիկոսացման հարցը և հաջողությունը, որովհետև 8 միլիոն հեշտ բան չէ։ Նա շատերի աչքերը կքոռացներ... էլ ինչ գրեմ, սիրելիս, որքան որ ես եմ տանջվել այս նորությունը լսելով, կամենում եմ, որ