Այս էջը հաստատված է

և խնդրել է չհարցնել իրանից, միայն թե «ամեն ինչ լավ է և գոհացուցիչ, գնացեք, ուրախացեք…»։ Թե այդ ամենայն ինչը ինչ բան է` ոչ ոք հաստատ չգիտե։ Սիմյոնյանը այս քանի օրս այստեղ կգա և երևի բաներ կիմանանք։ Գիրսի գնալու գլխավոր պատճառը այն է, որ մի ոսկոր գցեն բերանը, որպեսզի թագավորի գալուց նա ուրիշ խնդիրներ չանե և թագավորը չշնորհե… ահա գաղտնիքը։

Ռուզանի պատկերն էլ կուղարկեմ Ավետին, ինչպես գրած ես։ Հայկանուշի թղթերն էլ չեմ դեռ ղրկել, նա էլ կուղարկեմ։

Սիրելիս, երեկ զենքերս սրբելու համար դուրս էի տվել և իմ որսորդական մեծ դանակը ոչ մի տեղ չէ երևում. նույնպես ռևոլվերիս թոխկան, երկուսն էլ այն մեծ սակվոյաժս են եղել, բայց այժմ չկա. ամեն տեղ պտրտել եմ չեմ գտնում։ Արդյոք դու չե՞ս վերցրել դրել, գրիր շուտով, և ով կարող էր վերցնել, շատ ցավում եմ։ Թե կորած լինի ավելի կցավեմ։

Թամքիս քիչան գտել եմ. տարել եք գցել ամբարի կամոդի քամակը։

Քեզ և գառնուկներիս համբույր հազար անգամ. Կատինկին, Մանիշակին, մամին, Ազին, Ավագին և ամենեցուն, ըստ կարգի, բարևիր։

Ես էլ ողջ առողջ եմ, միամիտ կաց.

Քո Գրիգոր


15 Հուլիսի, 1888, Թիֆլիս.

Սիրեցյալդ իմ Ոսկի, հավատա ինձ, որ այսօր ես չեմ կամենում քեզ նամակ գրել, որովհետև քո վարմունքով դու ուղղակի վիրավորում ես ինձ։ Արդեն չորրորդ փոստն է անցնում և դու միայն սուրբ գնալուց առաջ` 7֊ին գրած մի նամակ ունես ինձ ղրկած։ Գուցե դու ուրիշ էլ գրած ունես և ինձ չէ հասել. չգիտեմ. բայց որ ես անհանգիստ եմ շատ, այդ ճիշտ է։ Այս էլ պետք է ասեմ, որ 7֊ի նամակդ ստացել եմ 3