սիրալիր համբույրս. համբուրիր հրեշտակներիս, բարևիր մեր լավ բարեկամներին, գլխով արա մեր փիս բարեկամներին։ Քո կարստատաջ և քեզանից անուշադիր եղած՝
Ւմ աննման և պաշտելի Ոսկի.
Ամսույս 15-ին էլ մի նամակ ունիմ քեզ գրած, բայց չգիտեմ ինչ եմ գրել և ինչպես եմ փոստ գցել, որովհետև հիվանդ էի և կանտորից շտապում էի տուն պառկելու համար: Այս քեզ գրում եմ նրա համար, որ այժմ, փառք աստծո, բոլորովին առողջ եմ. և, քո արևը վկա, այնպես առողջ, որ երբեք այսպես չեմ եղած. կարող ես միամիտ լինել։ 15-ի երեկոյան պառկեցի նույն հիվանդությամբ, ինչ որ քո ժամանակ. իսկույն Բարովը կանչել տվի. շնորհակալ եմ, շատ լավ խնամեց և այսօր առավոտ միայն իրավունք տվավ գնալ կանտոր, բոլորովին առողջ գտնելով ինձ։ Այստեղից արդեն կտեսնես, որ երեկ երեկո հարսանիք էլ չեմ գնացել, ավելի ուշադրություն դարձնելով իմ առողջությունը կազդուրելուն, քան թե զվարճանալու։ Քո հեռագիրդ էլ այսօր տարա կարդացի. մեծ շնորհակալություններ արին և մեծ ափսոսանք, որ ես չկայի, որովհետև Սպանդարն էլ Գենջումը լինելով նա էլ չէ հարսանիք գնացել, ուստի հեռագիրը միայն այսօր առավոտ են բերել ինձ։
Այս բոլորը այսպես։ Այժմ դառնանք ավելի քնքուշ խնդրին։
Սիրեցյալդ իմ, 12֊ի նամակդ ստացա 16-ին շաբաթ օրը և անկողնումս կարդացի. առաջիս նստած էր մեր զինվոր Ակունը, որ հենց նոր էր եկել Թիֆլիս իրենց պոլկի մի մասի հետ և եկել էր ինձ այցելության։ Կարդացի նամակդ ուշադրությամբ, և շարունակ ծիծաղում էի. շնորհակալ եմ, որ իմ