Այս էջը հաստատված է

միայն ու տխուր ժամանակս այնքան շատ ուրախացրիր ինձ: Աստված վկա, շատ ծիծաղեցի և այն էլ սրտանց: Միայն դժվարը այս է, որ չգիտեմ թե ինչ ձևով ամփոփեմ այժմ իմ մտքերը, որ կարողանամ հասկանալի անել այն՝ թե ինչու համար իրավունք ունեի ես այնքան շատ քո նամակի վերա ծիծաղելու։ Ախար իմ նամակս ի՞նշ տոնով, ի՞նչ հումորով և ծաղրածությամբ է եղել գրված և դու ի՞նչ լրջությամբ և ի՞նչ վիրավորանքով ես կարդացել նրան. կարող էի միթե մի վայրկյան անգամ մտածել, թե դու ուրիշ կերպ կարող էիր կարդալ նրան, քան ինչ կերպ որ ես ուզում էի, որ դու նրան կարդաս։ Ես և ծիծաղել և զարմացել եմ քեզ վերա։ Գրում ես, որ սկզբումը կարդացիր այսպես, ինչպես քո մաքուր սիրտն է թելադրում, և կատակ համարեցիր —հենց այդտեղ էլ պետք է կանգնեիր, ուղեղիդ իրավունք չտալով ուրիշ բաներ էլ մտածելու, բայց դու այդպես չես արել. դու Երասխն էլ ես անցել, Քուռն` էլ...Դու իմ նամակը հրեշավոր ես անվանում և իմ սիրտը կեղտոտ. դրա համար միայն կարող եմ շնորհակալ լինել, ուրիշ բան չունիմ ասելու։ Որովհետև երբ ես նստում և երկար շաղակրատում եմ՝ միայն քեզ զվարճացնելու համար, դու իմ այդ աշխատանաց փոխարեն (այժմյան շոգին մի երես նամակ գրելը աշխատություն է համարվում այստեղ) չգիտեմ ինչ տղայական, բոլորովին ինձ համար անհասկանալի պատասխաններ ես ղրկում ինձ։ Ախր ինչ ասեմ, չգիտեմ, երբ որ այն նամակը դու չես հասկացել, հիմիկվան գրածներս էլ կարող է խրթին գալ քեզ։ Մի ասա տեսնեմ. կարող եմ ես մի վայրկյան, մի րոպե, մի մանրերորդ հավատալ, որ իմ գրածները մի հիմք կամ մի պատճառ ունեն, կամ կարող էին երբևիցե ունենալ, և թե այդպիսի մի կասկածի, չեմ ասում պատճառ, այլ պատճառի խափուսիկ շվաքն անգամ երբևիցե երևցած լիներ ինձ, կարող էի հավատալ, որ ապրում եմ ես, և դեռ այսքան հոգեպես տանջվելով հաշվեի ու մաշվեի քեզ համար։ Իմ նամակը մի շնորհալի կատակ է, դրան կասկած չկա, որ դրա մեջ ես բանաստեղծությանն էլ եմ տեղ տվել և իմ երևակայությունից էլ եմ օգտվել (որոնք մի քանի րոպե առաջ իհարկե իմ գլուխմս չէին, այլ իսկույն են ծնվել), այդ ճիշտ է, բայց որ քո թյուրիմացությունն է