ես տխուր, չլինի՞ թե հիվանդ ես, ես այդ բանի համար շատ եմ մտածում. Ռուզանի համար ինչու ոչինչ չես գրում, իսկի անունը նամակներիդ մեջ չկա։ Մի քանի գիշեր է շարունակ տեսնում եմ քեզ երազում, բայց ամեն անգամ էլ թթված երեսով և կոշտ խոսքերով ես ինձ դիմավորում։ Հա չլինի թե իմ եկած ժամանակս էլ այնպես ընդունես ինձ։ Այնպես շատ եմ փափագում դուրս գալ այս Բարբադից, այնպե՜ս շատ եմ ցանկանում քեզ տեսնել, գգվել, համբուրել, երկար, շատ երկար խոսել քեզ հետ... Բայց որ բանը ուշանում է, սիրտս նեղանում է։ Նամակս կանտորումն եմ գրում. իսպոլնիտելնի լիստի համար էլ կգնամ հիմա ման կգամ և կներփակեմ։ Պրիստավի մասին խոսածդ ինձ վրդովում է. մի՛՞թե այժմ էլ այդ օրինակ լրբություններ համարձակվում են խոսել։
Շնորհավորում եմ Կատինկին և Ավագին իրենց Միհրանի մկրտությունը, բարևիր երկուսին և ասա, դուք, որ իմ ապագայի տղայի անունը հափշտակել եք, խնդրեմ, մինչև գալս մինը գտնեք և տեղը դնեք, թե չէ շատ փիս կկռվեմ։
Մանիշակին, Ազյուն և մամին շատ բարև. Ազյուն ասա Ջավադը 10 մանաթ է բերել տվել և խոստացել է, որ մինչև գալս 10-ն էլ բերի, տեսնենք կբերի թե կխաբի։ Երևի Ազին պալատի վերաբերությամբ ստիպողական միջոցներ է ձեռք առել, ըստ որում Ջավատն աղաչում էր, որ ստացածս անպատճառ գրեմ։
Սիրելիս, խնդրում եմ շարունակ զբոսանքի գնա, մանավանդ երեխաների հետ. լավ կեր, լավ խմիր, և որքան կարող ես շատ հանգստացիր, որովհետև դու գիտես, որ ես գամ քեզ հանգիստ չեմ տալու իմ չարություններով, մանավանդ որ այժմ բժիշկն էլ ասել է ինձ վնաս է ցերեկով քնելն։ Ուրեմն աշխատիր օգուտ քաղել իմ բացակայությունից:
Այժմ ես շատ լավ եմ կերակրվում, աստված օգնե քեզ այն մտքին համար, որ ծառան այստեղ թողեցիր, մխիթարվում եմ։ Միշտ ամեն բան մաքուր, կերակուրը պատրաստ, էլ ո՛ր մեկն ասեմ։ Որովհետև գալու եմ—գրիր տեսնեմ ինձ հետ ինչ բերեմ, բարձ ու վերմակից սկսած մինչև քո կրուշկադ… Գրիր, թե չէ ոչինչ չեմ բերիլ:
18֊ի նամակս, իհարկե, ստացած կլինես, որ մի հիմար